Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Վերջին արցախցիներին վտարեցի՞ն Ստեփանակերտից

Երեկ հայտնի դարձավ, որ Ստեփանակերտում բնակվող վերջին հայերը հեռացել են Արցախի մայրաքաղաքից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը գրառում էր արել՝ նշելով, թե 10 հայ և ազգությամբ ռուս մեկ Հայաստանի քաղաքացի դիմել են Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ «Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»,– գրել է Թորոսյանը՝ ընդ որում «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունից հետո փակագծերում նշելով «Ադրբեջանի Հանրապետություն»՝ ըստ էության կրկնելով գործող իշխանության նարատիվը, որ «Արցախն Ադրբեջան է, և վերջ»։

Ավելի ուշ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ բոլոր տեղափոխվածները ստացել են բուժզննում․ միայն մեկը հոսպիտալացվել է Գորիսի հիվանդանոցում, իսկ 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է։ Նույնիսկ Արցախի իշխանություններն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղյակ չէին, թե ովքեր են վերադարձել Հայաստան։ Որոշ անուններ, իհարկե, շրջանառվում էին․ այդ մարդիկ ավելի քան երկու տարի շարունակում էին բնակվել Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում, սակայն կտրականապես հրաժարվում էին վերադառնալ՝ ցանկանալով մնալ իրենց տներում։ Չի բացառվում, որ Ադրբեջանը պարզապես ազատվել է այդ մարդկանց ներկայությունից՝ «շառից-փորձանքից հեռու» նրանց վտարելով Հայաստան՝ հրաշալի հասկանալով, որ ատելության ահռելի կոնցենտրացիայի պայմաններում օկուպացված Արցախի տարածք տեղափոխվող ադրբեջանցիները կարող են վնասել ազգությամբ հայերին, իսկ դա հերթական միջազգային սկանդալը կարող էր առաջացնել։ Ուստի այդ մարդկանց պարզապես հեռացրել են Արցախի տարածքից։

Սա նաև տեսականորեն ձեռնտու է գործող իշխանություններին, որոնք այլևս պատասխանատվություն չեն զգա իրենց վրա Ադրբեջանի տարածքում մնացած հայերի համար։ Թերևս օրեր անց հայտնի կդառնա, թե ովքեր են տեղափոխվածները, իսկ որոշներն էլ կպարզաբանեն, թե ինչպես ստացվեց, որ իրենց հանկարծակի որոշեցին ուղարկել Հայաստան։ Ցանկացած պարագայում այն, որ Հայաստանի իշխանությունները կատարում են Ադրբեջանի բոլոր ցանկությունները և դարձել են այդ երկրի խամաճիկը, որևէ կասկած չի հարուցում։

Մանե Կիրակոսյան