30 տարեկանում նրան արդեն դժվար կլինի հեռանալ․ Շիշկինը՝ Սպերցյանի տեղափոխության մասին
«Կրասնոդարի» նախկին պաշտպան Ռոման Շիշկինը խոսել է «սև-կանաչների» ավագ Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական որևէ առաջնություն հնարավոր տեղափոխության մասին։
«Եթե լինեին կոնկրետ տարբերակներ ու պայմանավորվածություններ, նա կհեռանար։ Երևի նման բան չի եղել, ամեն ինչ միայն խոսակցությունների մակարդակում է։ Այստեղ հարցը հենց Էդիկին է ուղղված՝ ցանկանո՞ւմ է արդյոք նա ուժերը փորձել արտասահմանում։ Պարզ է, որ դա ենթադրում է աշխատավարձի նվազում, ադապտացիա և բազում այլ նրբություններ։ Նա ինքը պետք է որոշում կայացնի։
Ես այնպես եմ հասկանում, որ Սերգեյ Նիկոլաևիչ Գալիցկին դեմ չէր։ Նրանք այնքան ուղիղ կապի մեջ են, որ գրեթե միասին են որոշում՝ գնալ, թե ոչ։ Հրաշալի է, որ Սպերցյանը լճացում չապրեց և շարունակում է նույնպիսի վիճակագրություն ցույց տալ։ Եթե «Կրասնոդարը» կրկին չեմպիոն դառնա, դրանից պետք է օգտվել։ Կարելի էր օգտվել նաև առաջին չեմպիոնական մրցաշրջանից հետո։ 30 տարեկանում նրան արդեն դժվար կլինի հեռանալ»,- ասել է Շիշկինը «Чемпионат»-ի թղթակցի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի գործող չեմպիոնները Պրեմիեր լիգայի ձմեռային դադարի են գնացել մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում։ 18 տուրից հետո «ցլերն» ունեն 40 միավոր՝ մեկ միավորով գերազանցելով «Զենիթին»։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի