Վրաստանում ձերբակալել են 38 անօրինական ներգաղթյալի․ այդ թվում՝ Թուրքիայի, Պակիստանի և Հնդկաստանի քաղաքացիների
Վրաստանի ներքին գործերի նախարարության Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները հատուկ միջոցառումներ են իրականացրել միգրացիոն վերահսկողության նպատակով Թբիլիսիում և Բաթումում, հայտնում է Georgia Online-ը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։
Ըստ գերատեսչության տվյալների, համապարփակ միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 38 օտարերկրյա քաղաքացի, այդ թվում՝ Չինաստանի, Հնդկաստանի, Նեպալի, Պակիստանի, Թուրքիայի, Կոտ դ’Իվուարի, Սուդանի, Նիգերիայի, Հորդանանի և Հնդկաստանի քաղաքացիներ, որոնք Վրաստանում գտնվել են առանց օրինական հիմքերի։
Հաստատվել է, որ ձերբակալվածները երկրում գտնվել են Վրաստանի «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքի պահանջների խախտմամբ։
«Ներկայումս ձերբակալվածները պահվում են Միգրացիայի դեպարտամենտի ժամանակավոր կացության կենտրոնում։ Տարվում են համապատասխան ընթացակարգեր նրանց երկրից արտաքսման ուղղությամբ», — նշված է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի