Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Ընտրություն, որից ոչ ոք չպիտի խուսափի. Վահե Հովհաննիսյան

Մենք ընտրում ենք «բենզին՝ պարտության դիմաց» ապրելաբանաձևը, թե՞ բռնում ենք վերականգնման, մեջքն ուղղելու ճանապարհը։ Սա է քաղաքակրթական ընտրությունը։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Ընտրություն, որից ոչ ոք չպիտի խուսափի.

Այս հունիսին մենք, Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ, գնալու ենք ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ընտրության։ Նախկին բոլոր տարիներին, անկախ հարաբերությունների լարվածությունից մեր ընտրությունները եղել են կենցաղային, երբեմն՝ քաղաքական, կլանային, երբեմն՝ գաղափարական, բայց դրանք երբեք չեն եղել քաղաքակրթական ջրբաժան։

Անկախության 35-րդ տարում մենք կանգնում ենք քաղաքակրթական ընտրության առջև։ Սա փաստ է, որը պիտի խորությամբ գիտակցենք։

Կան բաներ, որ արդեն չկան․

Հավաքական ընդդիմությունը պետք է սա հասկանա և ըստ այդմ ձևակերպի իր առաքելությունը։ Այլևս չկա մինչև 2018-ի Հայաստանը, և ոչ էլ՝ աշխարհը։ Կա 2026-ը, և կան նրա իրողությունները։ Ով սա չի հասկանում, բնական ճանապարհով մերժվելու է։ Բայց իմ մտահոգությունը նրանք չեն, այլ՝ Հայաստանը։

Հայաստանը պետք է կառուցի նոր ներքին հարաբերություններ, նոր տարածաշրջանային հարաբերություններ և նոր արտաքին քաղաքականություն։

Եթե մենք դա չանենք, մեր փոխարեն դրանք կառուցելու են ուրիշները։ Եթե դետալացման կարիք կա, ապա՝ մենք նոր հարաբերություններ պետք է կառուցենք թե´ Ռուսաստանի հետ, թե´ Իրանի, թե´ Վրաստանի, թե´ Արևմուտքի։ Մենք նոր հարաբերություններ պետք է կառուցենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

Հայաստանի համար կարևորագույն խնդիր է հենց Ադրբեջանի և Թուրքիայի հետ մտածված, ճիշտ հաշվարկված, նորմալ հարաբերությունների հաստատումը, ասել է թե՝ այսօրվա Չպատերազմ իրավիճակի հետագա ճիշտ կառավարումը։ Դրա բացառիկ հնարավորությունը Հայաստանի հաջորդ իշխանությանն է՝ պայմանով, որ այս ամենը կգիտակցվի։

Հաջորդը՝ շատ խոշոր քայլեր են պետք ժամանակակից պետություն կառուցելու ուղղությամբ՝ գրագետ, խիզախ քայլեր, առանց հետ նայելու։ Սրա հիմքում պետք է լինի ճիշտ տնտեսական քաղաքականությունը և երկրի դեմոգրաֆիկ վիճակի կտրուկ բեկումը, հայրենադարձության ալիքը։ Չանենք սա, չենք հասցնելու աչք թարթել, և նույնիսկ այսօրվա Հայաստանը դառնալու է երազանք։

Պարտադրված ընտրություն․

Գործող իշխանությունն ինքն առաջարկել է, ինչ-որ իմաստով՝ պարտադրել է քաղաքակրթական իր ընտրությունը՝ անկրակոց կյանք՝ թուրքական աշխարհի հովանու ներքո։ Սա արագորեն ենթադրելու է տնտեսական կլանում և դեմոգրաֆիկ բալանսի անվերադարձ խախտում՝ ի հաշիվ հարյուր հազարավոր ադրբեջանցիների «վերաբնակեցման»։ Կրկնում եմ՝ սա կատարվելու է շատ արագ։

Հավաքական ընդդիմությունը, հատկապես դրա առանցքային դերակատարները պետք է համարժեք պատասխանեն և ժողորդի ընտրությանը ներկայացնեն իրենց քաղաքակրթական ընտրության այլընտրանքը, որն է՝ փոքր, ինքնիշխան, արժանապատիվ պետություն, որը լավ հարաբերություններ է հաստատում իր բոլոր հարևանների հետ, երկիրը հանում է միջազգային էսկալացիայի քարտեզից և տանում է ժամանակակից պետության կառուցման ինտենսիվ քաղաքականություն։

Մենք եկել ենք մի հանգրվանի, երբ Նիկոլ հայհոյելն արդեն անիմաստ զբաղմունք է, պետությանը ոչինչ չտվող։ Արդեն խնդիրն անձը չէ, նույնիսկ նրա բերած կորուստները չեն, այլ՝ այս պահի քաղաքակրթական նժարի ընտրությունը։ Մենք պետք է մեր մեջ և մեզ համար ընտրություն կատարենք. բանտերում սրբազաններ հանդուրժող ա՞զգ ենք, եկեղեցու վրա հարձակումներ հադուրժող ա՞զգ ենք, թե՝ այլ։ Հավանաբար, երկուսն էլ ընտրություն է, և ո՞րը պիտի անենք։

Մենք ընտրում ենք «բենզին՝ պարտության դիմաց» ապրելաբանաձևը, թե՞ բռնում ենք վերականգնման, մեջքն ուղղելու ճանապարհը։ Սա է քաղաքակրթական ընտրությունը, որը պետք է հստակորեն առաջարկվի։ Ավելին. հավաքական ընդդիմության խնդիրն է՝ սեփական հասարակությանը պարտադրել անել այդ ընտրությունը։ Ստեղծել իրավիճակ, որ որևէ մեկը չկարողանա խուսափել ընտրություն կատարելուց։ Հասարակությունը պետք է իր վրա վերցնի իր հետագա ճակատագրի պատասխանատվությունը։

Այս առումով չափազանց կարևոր է, որ առանցքային ընդդիմության թիմերը կազմվեն ներկայացուցչական, թիմային տրամաբանությամբ, և ոչ թե՝ կլանային կամ շքախմբային։ Կա՞ էդ գիտակցումը. դժվարանում եմ ասել։

Եվ շատ կարևոր է, որ հավաքական ընդդիմության առանցքային թիմերը վաստակեն ընտրողների վստահությո´ւնը, և ոչ թե՝ էմոցիաները հաճելի արտոնությունների դիմաց։

Այս քաղաքակրթական ջրբաժանում բեկում մտցնելու համար իրական, չմանիպուլացված հասարակական վստահություն է պետք»։