Երևանի նախկին քաղաքապետ, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի աշխատանքային գործունեությունը
70 տարեկանում մահացել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նիկոլայի Նազարյանը:
Ռոբերտ Նիկոլայի Նազարյանը ծնվել է 1956թ. հունիսի 26-ին Երևանում։ 1973 թ.-ին ոսկե մեդալով ավարտել է երևանի թիվ 46 դպրոցը: 1978 թ.-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը՝ «Ինժեներ-շինարար» մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեությունը.
1978-1986 թթ. — Երևանի տնաշինական կոմբինատ՝ վարպետից մինչև տնօրեն։
1986-1987 թթ. — Երևանի խոշոր պանելային գործարանի տնօրեն։
1987-1988 թթ. — Երևանի Մաշտոցի կուսշրջկոմի բաժնի պետ։
1988-1990 թթ. — Երևանի տնաշինական կոմբինատի տնօրեն։
1990-1997 թթ. — Երևանի քաղխորհրդի գործկոմում՝ վարչության պետ, նախագահի տեղակալ։
1997-2000 թթ. — ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ։
2000 թ. փետրվարից մայիս — ՀՀ տրանսպորտի և կապի նախարար։
2000 թ. մայիսից 2001 թ. հունվար — ՀՀ էներգետիկայի նախարարի 1-ին տեղակալ։
2001 թ. հունվարից 2003 թ. հունիս — Երևանի քաղաքապետ։
2003 թ. մայիսի 25-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում գլխավորել է «Հզոր հայրենիք» կուսակցության համամասնական ընտրացուցակը։
2003 թ. հուլիսի 2-ին նշանակվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։
2008 թ. հունիսի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ հինգ տարի ժամկետով։
2013 թ. հուլիսի 1-ին վերանշանակվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ հինգ տարի ժամկետով։
Կոչումներ՝Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Բնության և հասարակության մասին Գիտությությունների Միջազգային Ակադեմիայի իսկական անդամ, ԱՊՀ Վաստակավոր էներգետիկ:
Պետական և այլ պարգևներ, շնորհակալագրեր
1988 թ. դեկտեմբերի 30 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետաբեր երկրաշարժի օրերին փրկարարական և վերականգնողական աշխատանքներին մասնակցելու համար ՀՀ կառավարության շնորհակալագիր
1991 թ. ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր,
2018 թ. հուլիս Եվրոպայի կարգավորողների ասոցիացիայի (ERRA) շնորհակալագիր` կազմակերպերպության հիմնադիր անդամ հանդիսանալու, կայացման գործում մեծ աշխատանքային ավանդ ներդնելու համար շնորհակալագիր:
Մեդալներ
2002 թ. հոկտեմբերի 22՝ Հ.Բ. Բաղրամյանի անվան մեդալ
2003 թ. մայիսի 28՝ Համագործակցության ամրապնդման համար մեդալ
2005 թ. մայիսի 20՝ Ֆ.Նանսենի անվան մեդալ
2007 թ. մարտի 14՝ Հայաստանի Հանրապետության Վարչապետի հուշամեդալ
2007 թ. դեկտեմբերի 28՝ Անանիա Շիրակացու մեդալ
2011 թ. դեկտեմբերի 13՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալ
2013 թ. դեկտեմբերի 13՝ «Հայրենիքին Մատուցած Ծառայությունների Համար» 2-րդ աստիճանի մեդալ




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող