Ո՞ւմ և ինչո՞ւ է խանգարում «Արարատ 73»-ի անունը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Փետրվարի 5-ից կինոթատրոններում կցուցադրվի «Ոսկե դուբլ» ֆիլմը, որը նվիրված է «Արարատ-73»-ին և Նիկիտա Սիմոնյանի հիշատակին: Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան կկայանա մի քանի օր ավելի շուտ: Հասկանալի է, որ այդ ֆիլմը դիտել են սահմանափակ թվով մարդիկ, ու դրա մասին կանխավ կարծիք հայտնել հնարավոր չէ առանց դիտելու:
Այդուամենայնիվ, հայաստանյան, այսպես կոչված, «արևմտյան» որոշ շրջանակներ արդեն իսկ պատերազմ են հայտարարել այդ ֆիլմի դեմ: Մեր ունեցած տեղեկություններով, նույնիսկ առաջարկություն կա բոյկոտել, հնարավորինս խանգարել Հայաստանում ֆիլմի ցուցադրությունը: Թերթի աղբյուրները փոխանցում են, որ այդ հարցով նաև դիմել են իշխանություններին: Պատճառաբանությունն այն է, որ ֆիլմում կա «ռուսական քարոզչություն»: Թե ինչն է համարվում «ռուսական քարոզչություն», դժվար է ասել, սակայն կա տեսակետ, որ նման նյարդային արձագանքի պատճառը կարող է լինել այն, որ «Արարատ» անունը կրած թիմի մասին ֆիլմ է ցուցադրվելու Հայաստանում: Սակայն ինչ էլ լինի, փաստը մնում է փաստ, որ նույնիսկ մեր ոսկե թիմի մասին նկարահանված ֆիլմն է որոշ շրջանակների համար դարձել քաղաքական շահարկումների, այս դեպքում՝ հակառուսական հերթական հիստերիան բարձրացնելու առիթ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի