Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Քաղաքականություն

Իշխանությունների «օրենսդրական» սվինամարտն իրական դիտորդների դեմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային և քաղաքական շրջանակներում այս օրերին չեն դադարում ինտենսիվ քննադատական անդրադարձներն ու հայտարարությունները՝ կապված Փաշինյանի իշխանության կողմից հերթական բռնատիրական, հակաժողովրդավարական քայլի հետ: Ինչի՞ մասին է խոսքը: Ինչպես հայտնի է, փաշինյանական իշխանությունը, իր ՔՊ խմբակցությամբ, կարելի է ասել՝ միակողմանիորեն և կայծակնային արագությամբ ընդունեց օրենքի նախագիծ՝ ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»:

Դեռ դնենք մի կողմ այն անկյունաքարային իրողությունը, որ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ ընդունելի են նախատեսվող ընտրություններից առնվազն 1 (մեկ) տարի առաջ: Իսկ տվյալ պարագայում փոփոխություններ, այն էլ՝ խիստ էական փոփոխություններ կատարվում են, երբ հունիսին նախանշված ԱԺ ընտրություններին մնացել է հազիվ մի քանի ամիս: Սա իսկապես էլ անկյունաքարային հանգամանք է՝ ժողովրդավարության հիմնարար սկզբունքների տեսանկյունից: Բայց կրկնենք. սա դեռ մի կողմ:

Ինքնին այն, թե ՔՊ-ն ինչպես այդ նախագիծը բերեց ԱԺ, ինչպես այն «դակեց», արդեն պրոբլեմային է, եթե այլ բան չասվի: Էսպես՝ «ոտքի վրա», կայծակնային արագությամբ բերում և մի գիշերվա մեջ ԱԺ օրակարգ են մտցնում «Ընտրական օրենսգրքի» խնդրահարույց փոփոխություններ, որոնց անթաքույց նպատակը իշխանության վերահսկողության տակ չգտնվող դիտորդների գործունեությունը սահմանափակելն է, եթե ոչ՝ ընդհանրապես արգելափակելը:

Ավելին, նախագծի արտահերթ կամ արագացված քննարկմանը հաջորդում է քվեարկությունը, որը մի կերպ գլուխ են բերում բացառապես քպական մեծամասնությամբ. պետք էր առնվազն 65 «կողմ», ՔՊ 71 անձից բաղկացած խմբակցությունը մի կերպ այդ 65 ձայնն ապահովում է: Վե՛րջ, փոփոխությունները կատարված են, դիտորդական գործունեությունը, մեծ հաշվով, արգելափակված:

Հատկանշական է նաև այն, որ քպականներն արագընթաց քննարկման ժամանակ չեն էլ թաքցնում, որ իրենց բուն նպատակը փաշինյանական «նադզորից» դուրս գտնվող դիտորդական կազմակերպությունների արգելափակումն է, ընտրություններին մոտ չթողնելը: Տո հենց անվանապես էլ նշում են, որ առաջին հերթին նկատի ունեն «ՀայաՔվեն»: Ասում են, թե «Հայաքվեն» քաղաքականացված է, ուստի չի կարող ու չպետք է դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորություն ունենա: Հայտարարություն, որը բազմիցս հերքվել է, ավելին՝ նույնիսկ ԿԸՀ-ն որևէ փաստ չի գտել այդ առումով: Փոխարենը, բնականաբար, ոչ մի խոսք այն մասին, որ հենց պրոիշխանական «դիտորդական» կազմակերպություններն են (անվանապես չնշենք, այնքան որ հանրատխրահռչակ են) ընդգծված քաղաքականացված: Ավելին, դրանցից մեկի ղեկավարը փաշինյանական ինչ նախաձեռնություն կա, դրանցում մշտաընդգրկված է:

Պարզից էլ պարզ է, որ իշխանական վերահսկողությունից դուրս գտնվող կազմակերպությունները, որոնք դիտորդական առաքելություններով են հանդես գալիս ընտրությունների ժամանակ, ինչպես, օրինակ՝ «ՀայաՔվեն», «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը» և այլն, ինչպես ասվում է՝ լա՜վ ցավեցրել են Փաշինյանին ու նրա քպականներին, մանավանդ Գյումրու, Փարաքարի, նաև՝ Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Եվ պարզ է նաև, որ փաշինյանական իշխանությունը, առանց երկար-բարակ անելու, հևիհև կատարում է փոփոխություններ, որպեսզի սահմանափակի կամ արգելափակի նման կազմակերպությունների գործունեությունը: Իշխանության նպատակը ակնբախ է. ընտրությունների ժամանակ առավելագույն անվերահսկելիություն ունենալ՝ խախտումներ ու ընտրակեղծիքներ կատարելու, ինքնավերարտադրվելու համար: Հապա էլ ի՞նչ նպատակ կարող է հետապնդել իրապես անկախ դիտորդներից ձերբազատվելու այս քայլը: Ժողովրդական հայտնի խոսք կա. «Գողն ի՞նչ կուզի՝ մութ գիշեր»:

Բանահյուսությունից կտրուկ վերադառնալով բուն հարցին՝ կարծում ենք, որ տեղին է ներկայացնել նաև Հանրային դաշինքի անունից տարածված հայտարարության մի քանի ընդգծումներ՝ հիշյալ օրինագծի վերաբերյալ: Իշխանությունների հակակշռման Հանրային դաշինքը, բնականաբար, անընդունելի է համարում դիտորդական առաքելությունների սահմանափակման՝ իշխանության վերահսկման մեխանիզմները բարդացնելու հնարքները: Մասնավորապես, ըստ նրանց, այդ օրինագծով իշխանությունը դիտորդական առաքելությունների գործունեությունը ոչ թե ուղղակիորեն արգելում է, այլ սահմանում է այնպիսի սուբյեկտիվ, վարչարարական և իրավական խոչընդոտներ, որոնք կարող են էապես թուլացնել ընտրությունների հանրային վերահսկողությունը։ Հանրային դաշինքը շեշտում է, որ չի կարող համարվել ժողովրդավարական այն համակարգը, որտեղ մեկ կուսակցություն միահեծան փոփոխություններ է իրականացնում սահմանադրական օրենքներում: Ինչպես նաև չի կարող ժողովրդավարական համարվել այն համակարգը, որտեղ նվազեցվում են իշխանության վերահսկման մեխանիզմները, այս դեպքում՝ դիտորդական առաքելության սահմանափակումները։

Ինչ վերաբերում է դետալային կոնկրետ դիտողություններին, ապա առանձնացնենք հատկանշական մի քանիսը, օրինակ՝ «արված փոփոխությամբ ներդրվում է «քաղաքական չեզոքության» սուբյեկտիվ չափանիշ, ըստ որի՝ դիտորդների ցանկացած գործողություն կամ հայտարարություն, որը կարող է ընկալվել որպես քաղաքական դիրքորոշում, կարող է հիմք դառնալ գործունեության սահմանափակման կամ պատժիչ սանկցիայի համար»։ Բացի այդ, արվել է ԿԸՀ հայեցողության էական ընդլայնում՝ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ընդունելիությունը որոշելու հարցում՝ առանց հստակ և օբյեկտիվ չափանիշների (այսինքն՝ ԿԸՀ-ն ինչ ուզի՝ կանի):

Սա, նկատենք, դիտողությունների միայն մի փոքր մասն է:

Ակնհայտ է, որ ի դեմս այս քպականացված փոփոխության, գործ ունենք ժողովրդավարության, ընտրական մեխանիզմի, իշխանության հանրային վերահսկման առանց դրա էլ թուլացած հնարավորությունների էլ ավելի նվազեցման հետ:

Սա, մեր մեջ ասած, ուղիղ հետևանքն է այն բանի, որ Արևմուտքը, Եվրամիության ներկայացուցիչները, հիշո՞ւմ եք, գործնականում հայտարարեցին, որ Փաշինյանի իշխանությանը փող են տալիս, որպեսզի Փաշինյանն ու ՔՊ-ն ինչ ուզեն, անեն: Այսինքն, «դեմոկրատական» Արևմուտքը նաև ֆինանսապես խթանում է Հայաստանում ժողովրդավարության ու ժողովրդի կամքի բռնաբարությունը: Դե, ինչպես Մոլդովայում արեցին, կամ, միգուցե, ավելի վատ:

Հաջորդը՝ կարելի է կանխատեսել, որ ՔՊ-ն մի «հրատապ փոփոխություն» էլ կբերի, որով արդեն կոնկրետ քաղաքական ուժերի, կուսակցությունների, անձանց «չորով» կարգելի մասնակցել առաջիկա ընտրություններին:

Լսեք, իբր ինչո՞ւ եք այդքան չարչարվում: Մենք այստեղ մի առաջարկություն ունենք: Միանգամից մի 2 կետանոց «օրենք» ընդունեք, ասենք, այս բովանդակությամբ.

«Հոդված 1. Արգելվում է Նիկոլ Փաշինյանին և նրան հավասարեցված ՔՊ-ականներին «քլնգելը» (կամ դեմ լինելը):

Հոդված 2. Արգելվում է որևէ դիտորդական առաքելության կամ քաղաքական ուժի ներգրավումն ընտրություններին, եթե այն Նիկոլ Փաշինյանին հավատարմության երդում չի տվել»:

Հա, ի՞նչ, Փաշինյանին հռչակեք Հայաստանի ցմահ վարչապետ, պրծնի-գնա: Էլ էս ձևական ծեքծեքումներն ինչի համար են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում