Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Քաղաքականություն

Ինչի՞ համար են «պատարագ» անունով ներկայացումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եկեղեցու բարենորոգում» կրոնա-քաղաքական աղանդի առաջնորդը նողկալի հետևողականությամբ, ըստ իս, ծաղրում է իր հետևորդներին՝ նրանց քարշ տալով մի եկեղեցուց մեկ այլ եկեղեցի և ստիպելով նրանց իրենց մեղքերի աշտարակի վրա մի նոր աղյուս ավելացնել։

Այդուհանդերձ, փորձենք հասկանալ, թե ինչու է նորահայտ աղանդի առաջնորդը խուսափում իրական Սուրբ և Անմահ Պատարագներին մասնակցելուց։ Հայտնի է, որ ճշմարիտ քրիստոնյայի համար շատ դժվար կլինի որևէ աղանդապետի՝ Սուրբ Հաղորդության Խորհրդի վերաբերյալ տալ այնպիսի բացատրություններ, որը նրա համար ընդունելի կլինի։ Նրանք չեն ընդունում ընդհանրապես Եկեղեցու նվիրապետական կարգն ու Խորհուրդները, նրանք չեն տոնում Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Հրաշափառ Հարության տոները, նրանց համար ընդունելի չէ հոգևորականներին Տեր Հայր, Հայր Սուրբ, Սրբազան Հայր դիմելաձևերը, էլ չեմ ասում, թե ինչպես են խրտնում Վեհափառ Հայրապետ դիմելաձևից։ Իմ դիտարկմամբ, հենց այս աղանդավորական սկզբունքները պահպանելու նպատակով է, որ աղանդապետը խուսափում է մասնակցել իրական Պատարագներին։ Չէ՞ որ այդ դեպքում նա ստիպված պետք է լինի ընդունել իրական Հաղորդություն իրական հոգևորականից, իսկ դա որևէ աղանդավորական իրեն թույլ չի տա։ Հետևաբար, պետք է պատարագանման ինչ-որ մի բան լինի, որտեղ ծունկի գալը, իբր հաղորդություն ստանալը զուտ ձևական գործողություններ են և ժողովրդին մոլորեցնելու միջոց։

Հայրենատյաց աղանդապետը շատ լավ հասկանում է, որ նախընտրական շրջանում իր համար շահեկան չի լինի որպես հակաեկեղեցական դիրքավորվելը և հենց դրա համար էլ ամեն կիրակի «Պատարագ» անվամբ մի նոր կրոնական ներկայացում է կազմակերպում։ Որոշ պաշտոնյաներ այնքան են ոգևորվել, որ արդեն ինքնազոհողաբար քրեական հոդվածներ են շալակում իրենց տկար ուսերի վրա և, անպատժելիությունից հրճվելով, ինքնահաստատվում։ Կարծում եմ՝ այս ամենի նպատակը սպասվող խորհրդարանական ընտրություններում Հայ Եկեղեցուց հնարավորինս շատ ձայներ փախցնելն է, սակայն, ամենայն հավանականությամբ, ճիշտ հակառակ գործընթացը տեղի կունենա, այսինքն՝ «Եկեղեցու բարենորոգում» կրոնա-քաղաքական աղանդի համահիմնադիր սրբազան հայրերը և իրենց հետևող նախկին և գործող հոգևորականները շատ շուտով իրենց համար շատ ցավալիորեն կհիասթափվեն իրենց աղանդապետից և ծածուկ հակաիշխանական քարոզչություն կիրականացնեն, որպեսզի անպայման տեղի ունենա իշխանափոխություն և իրենք էլ, ի վերջո, ազատվեն իրենց դեմ լարած բազմահնար թակարդներից, որոնց մեջ գտնվելով՝ ակնհայտ հոգեկան տվայտանքների մեջ են հայտնվել և արդեն սկսել են կամա թե ակամա մեկը մյուսի խոսքերն ու հայտարարությունները հերքել կամ իրարամերժ կարծիքներ արտահայտել։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում