Քանի՞ գրոշ արժեն սրբազանների դատական նիստերին ընդդիմադիրների ելույթները. Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Երեկ Ստրասբուրգում ընդունվեց ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը, որտեղ, ըստ իշխանության, Հայաստանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում «Եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ», իսկ Ադրբեջանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին։
Ստացվում է՝ ԵԽԽՎ-ում տեղյակ չեն, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, չգիտեն, որ Միքայել սրբազանը, Սամվել Կարապետյանը և բազմաթիվ այլ մարդիկ այլախոհության համար ապօրինի կերպով բանտարկված են, և նման հայտարարությամբ են հանդես գալիս իրենց զեկույցում։
ԵԽԽՎ-ն չի դատապարտում և չի մեղադրում ՀՀ իշխանություններին տեղի ունեցող դատաիրավական աբսուրդի համար, չնայած այն հանգամանքին, որ ապացուցված է և վաղուց բոլորի համար ակնհայտ՝ Հայաստանում դատարանները անկախ չեն։
Սա Հայաստանի պատվիրակության ընդդիմադիր հատվածի տապալումն է և խայտառակությունը։
Ավելի ուշ այս թեմայով տեսանյութ կհրապարակեմ, սակայն մինչ այդ անհրաժեշտ եմ համարում արձանագրել, որ Հայաստանի ընդդիմադիր այլընտրանք ԵԽԽՎ-ում փաստացի բացարձակապես ներկայացված չէ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի