Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայոց բանակը ոչ միայն պետության վահանն է, այլև Հայաստանի ապագա հաղթանակների հենարանը բոլոր ուղղություններով. Արման Վարդանյան Հուզված քաղաքացիները անկեղծ խնդրանք են ուղղել Նարեկ Կարապետյանին. այնպես արեք՝ նրանցից հետք անգամ չմնա Հակառակորդն ամեն օր նոր ստորաբաժանումներ ու զորամասեր է ձևավորում, իսկ Հայաստանը ոստիկանական ուժեր է համալրում. Սեյրան Օհանյան Սպասվում է մառախուղ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2020-2023 թթ․ հետո դիրքային հավասարակշռությունը խախտվել է հօգուտ Ադրբեջանի․ Ավետիք ՔերոբյանՇնորհավոր մեր բանակի տոնը. Մենուա ՍողոմոնյանՄԱԿ-ի ղեկավարը կոչ է անում արագացնել «մաքուր էներգիայի հեղափոխությունը» Տոնդ շնորհավոր, Հայոց բանակ. Մհեր ԱվետիսյանՈւնենք համոզմունք, որ պատերազմի ելքը նախապես էր որոշված․ Արամ Պետրոսյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնՈրքան շատ եմ ուսումնասիրում ԵԽԽՎ-ի բանաձևը, այնքան նոր խայտառակ շերտեր են բացահայտվում. Էդմոն ՄարուքյանՀայոց բանակը հայ ազգի արժանապատվությունն է. Արշակ ԿարապետյանՀԱՅՈ՛Ց ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ, թող որ յուրաքանչյուր հաղթանակդ այսուհետ լինի կատարյալ. Խաչիկ ԱսրյանԲանակը պարզապես զենք ու համազգեստ չէ, բանակը պետության ողնաշարն է. Նաիրի Սարգսյան Շնորհավո´ր տոնդ, Հայոց Բանակ. ԶՊՄԿ Շնորհավորում եմ մեր հայրենակիցներին Բանակի օրվա առիթով և կոչ եմ անում չհանձնվել․ Գրիգոր ԳրիգորյանՊարտության գաղափարախոսները կգան ու կանցնեն, իսկ հայոց զինական ուժը հավերժ է և կապացուցի´ իր զորությունը. ՀայաՔվեԵկեղեցու դեմ շարժման «դեմքերից» մեկը․ ինչ է բացահայտում Վազգեն Միրզախանյանի անցյալը Հիշատակի օր՝ լռության ու չպատասխանված հարցերի ֆոնին Մեր բանակը մեր հայրենիքի գլխավոր պաշտպանն է, մեր ազատության հիմնական երաշխավորը, մեր հավաքակսն արժանապատվության առանցքը. Ա. Չալաբյան
Քաղաքականություն

Հայոց բանակը հայ ազգի արժանապատվությունն է. Արշակ Կարապետյան

Հայոց Բանակի արժանապատիվ զինվորականնե՜ր, վետերաննե՜ր,
սիրելի՜ հայերանակիցներ

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա կապակցությամբ։

Հայոց բանակի կազմավորումն ու կայացումը պատմական նվաճում էր, որ իրողություն դարձավ մեր սերնդի աչքի առջև։

Պետականության կորստի, ուրեմն և բանակի բացակայության պատճառով մենք թանկ, շատ թանկ գին ենք վճարել՝ սկսած միջնադարից մինչև 1915 թվական, մինչև Սումգայիթ, Կիրովաբադ ու Բաքու։ Զինված ուժեր չունենալը թերևս ոչ մի ժողովրդի կյանքում չի ունեցել այնպիսի ծանր ու ողբերգական հետևանքներ, որքան մեզ համար: Գուցե սա է պատճառը, որ մեր բանակը ստեղծման օրվանից զգացել է մեր ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքը: Ստեղծված օրվանից եղել է ժողովրդական բանակ:

Հայոց բանակը հայ ազգի արժանապատվությունն է։ Այդ արժանապատվությունն էր, որ Հայաստանի ղեկավարության կոչով հայրենիք վերադարձան հարյուրավոր հայազգի կադրային զինվորականներ, ոտքի հանեց մեր ժողովրդի բոլոր հատվածներին և մասնավորապես այն կամավորներին, որ ինքնաբուխ կազմավորելով ջոկատներ պիտի հիմքն ու խարիսխը դառնային ապագա կանոնավոր բանակի:

Նրանցից շատերն իրենց երիտասարդ կյանքը դրեցին հայրենիքի և ազատության զոհասեղանին: Ընկան հերոսներ, ովքեր իրենց կյանքի գնով մեզ վերադարձրին ապրելու մեր իրավունքն ու մեր արժանապատվությունը։ Հավերժ փառք նրանց, խոնարհում ու խնկարկում նրանց պայծառ հիշատակին:
Պատերազմի բերած արյան ու արցունքների մեջ, կրակների մեջ ծնվեց Հայկական բանակը։ Անցնելով բազում փորձություններով՝ մեր բանակը խաղաղություն պարտադրեց թշնամուն և դարձավ մեր տարածաշրջանը կայունացնող գործոններից մեկը։

Սակայն, սկսած 2018 թվականից, ապազգային ուժերի, իր բոլոր նախաձեռնություններում ձախողված վարչախմբի և թրքահպատակ կառավարիչների վարած ազգակործան քաղաքականության հետևանքով բանակն անցավ ծանր փորձությունների ու պատերազմների միջով, որի արդյունքում Հայաստան+Արցախ աշխարհից այսօր մնացել է քարոզվող «իրական Հայաստան»-ի ստվերը։

Ցավոք, այսօր Հայոց Բանակը ծանր ժամանակներ է ապրում։ Ազգային այլ արժեքների կողքին, այսօր բացահայտորեն նսեմացվում և կազմաքանդվում է Բանակը՝ մեր լինելիության երաշխիքը։

Միասնական կամքով, ազգային-պետական իդեալներին ու շահերին տեր կանգնելով, մենք պարտավոր ենք համախմբվել, չհանձնվել մեզ պարդադրվող նվաստացուցիչ և պարտվողական քաղաքականությանը, չհանդուժել Հայոց Բանակի դիտավորյալ վերջնական կազմաքանդումը՝ գիտակցումով, որ մեր Բանակն է այս տարածաշրջանում մեր կենսունակության, անկախության և ապագայի միակ երաշխիքը։

Հայոց Բանակի սիրելի՛ զինվորներ, ենթասպաներ և սպաներ․
Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ ուսումնական գործընթացում, մասնագիտական բարձր գիտելիքներ, քանի որ միայն գիտելիքների, համապատասխան հմտությունների և ունակությունների շնորհիվ է հնարավոր տիրապետել սպառազինությանն ու ռազմական տեխնիկային, և հարկ եղած դեպքում դիմակայել նենգ թշնամուն ու տալ արժանի հակահարված։

Հայկական Բանակը, համաձայն որոշ թերահասների և տգետների, պետք է լինի ոչ թե 3-րդ, 7-րդ կամ 10-րդ գործոնը Հայաստանի ազգային անվտանգության համակարգում, այլ ԱՌԱՋԻՆԸ, որովհետև միայն ուժեղին են հարգում, միայն ուժեղի և հավասարի հետ են հաշվի նստում, առավել ևս այնպիսի ժամանակներում, երբ «միջազգային իրավունք» կոչվածը իր ինստիտուցիոնալ համակարգով այլևս չի գործում, հիմնվում է ոչ թե նախաստորագրված «խաղաղության պայմանագիր» թղթի կտորի վրա, այլ ՈՒԺԻ, այն է՝ ուժեղ, մարտունակ Բանակի վրա։ Եվ հետևաբար, միայն այդ պարագայում Հայաստանի շահերը չեն ոտնահարվի, Հայաստանին վերաբերվող բոլոր հարցերը կքննարկվեն և կլուծվեն ի շահ Հայաստանի, միայն այդ դեպքում Հայաստանը կլինի բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես սուբյեկտ, այլ ոչ թե որպես օբյեկտ՝ բանակցությունների սեղանի վրա։

Սիրելի հայրենակիցնե՜ր
Վշտակից ենք մեր բոլոր զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Կոչ ենք անում սերունդներին՝ մշտապես վառ պահել նրանց հիշատակը, Հայաստանի ժողովրդի այս կարևոր տոնի խորհուրդն ու իմաստը:
Հավերժ փա՜ռք մեր հերոսներին:

Շնորհավո՜ր տոնդ, Հայոց բանակ։
Հաղթանակներ դեռ լինելու՛ են։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյան