Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Խաչիկ Ասրյանը շնորհավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Ազգային Բանակի կազմավորման տարեդարձի առթիվ

Խաչիկ Ասրյանը շնորհավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Ազգային Բանակի կազմավորման տարեդարձի առթիվ
 
Մեծարգո՛ պարոն Նախագահ Սերժ Ազատի
 
Շնորհավորում եմ Ձեզ` Հայոց Ազգային Բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ։
 
Դո՛ւք, ունենալով համարձակություն, ուժ և պատիվ, 20-րդ դարավերջի 90-ականների սկզբին Արցախյան փառավոր հերոսամարտի ընթացքում կազմավորեցիք Հայի համար դարավոր երազանք դարձած Հայոց Ազգային Բանակ. Բանակ, որը դարձավ Հայոց Հայրենիքի սիրտն ու ազգային գենի գլխավոր զարկերակը, Հայ ազգի մարտունակ Ոգու կենդանի վկայությունը, հայրենի հողի պաշտպանության զենքը, Հայի և Հայաստանի ուժն ու զորությունը, անվտանգությունն ու հուսալի թիկունքը, դարավոր ոսոխի մշտարթուն ահն ու սարսափը։
 
Բանակ, որը դարձավ համայն հայության անգերազանցելի հպարտությունը, որի համար երախտապարտ ենք Ձեզ:
 
Մենք` Հայոց Սուրբ Հայրենիքի պաշտպանության զոհասեղանին կյանքներս միշտ դրած անձնազոհ Հայորդիներս, շատ շուտով մերժելու և ոչնչացնելու ենք վերջին 5 տարուց ավել Հայոց Ազգային Բանակին պարտադրված բոլոր նվաստացումները, բոլոր ձախողումները, բոլոր պարտությունները և վերականգնելու ու անընդհատ հզորացնելու ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը կրկին վերականգնող, Հայոց Սուրբ Արցախը կրկին ազատագրող Հայոց Ազգային Բանակի անուն-ազգանունը և համբավը։
 
Մաղթում եմ Ձեզ և Ձեր ամբողջ գերդաստանին ամուր առողջություն և բազում հաջողություններ։
 
Խորին հարգանքով`
 
2007-2018 թվականներին ազնիվ ու անբասիր` ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար աշխատած,
 
1992-94 թվականներին, 30 հոգանոց իր քաջերի ջոկատով, հերոս Գնդապետ Ռեմիկ Մարդանյանի հրամանատարության ներքո, Արցախյան պատերազմին կամավոր մասնակցած (Քաշաթաղի (Լաչինի) հարավ - արևելյան շրջան),
 
2016 թվականի ապրիլի 3-ից մինչև ապրիլի 29-ը, 60 հոգանոց իր քաջերի ջոկատով, ՀՀ ՊՆ 1-ին Բանակային Կորպուսի հերոս հրամանատարության ներքո, Ապրիլյան պատերազմին կամավոր մասնակցած (Արցախ, Ջրական (Ջաբրայիլ)),
 
2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 29-ը, 100 հոգանոց իր քաջերի ջոկատով, ԱՀ ՊԲ Մարտունի 2 Պաշտպանական Շրջանի հերոս հրամանատարության ներքո, 44-օրյա պատերազմին կամավոր մասնակցած և իր քաջերի ջոկատով Արցախի Մարտունի և Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերը կյանքի գնով պաշտպանած և անառիկ պահած, հետ նահանջի հրամանը մերժած ու չնահանջած Հրամանատար,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
«Հայոց Արծիվների» Առաջնորդ,
Գնդապետ Խաչիկ Ասրյան