Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպան Փաշինյանին ապօրինությունների քարտ–բլանշ է տալու Փաշինյանը կրկին քննադատում է ՀԱՊԿ-ին Արևային վահանակները ավելի երկարակյաց են դարձել նանոխողովակների միջոցով Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Հայոց բանակի փառապանծ օրվա առիթով` «ՀայաՔվե» միավորումը տոնական համերգ էր կազմակերպել «Առնո Բաբաջանյան» համերգասրահումԱռողջության ապահովագրության պահումներն ու ծառայությունները անհամաչափ են բաշխված․ Մենուա ՍողոմոնյանՀայաՔվե ազգային քաղաքացիական միավորման կազմակերպած համերգը նվիրված Հայոց բանակի 34 ամյակինԱդրբեջանը հայ սպառողին տնտեսական էքսպանսիայի դեսպան է դարձնում․ Հրայր ԿամենդատյանՄեր բանակի և նրա հազարավոր նվիրյալների մեծարման և արժևորման մեջ մեր համեստ ներդրումը. Ավետիք ՉալաբյանՀայաստանի հանրային-քաղաքական կյանք է մտնում նոր սերունդ՝ իր արժեքներով, իր նոր պատկերացումներով, իր ճիշտ պահանջատիրությամբ. Գագիկ Ծառուկյան Ռուս ուղղափառ եկեղեցին ահազանգում է. անընդունելի է միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին Երբ «բարեփոխիչները» բացահայտվում են. ինչու է որոշ հոգևորականների միացումը իշխանությանը Եկեղեցու ինքնամաքրման նշան Մերձավորարևելյան տեղաշարժերը և Հայաստանի շուրջ ստեղծված նոր իրականությունը. «Փաստ» Հայաստանի պետական պարտքի մեծացող ձնագունդը՝ դանդաղ գործող ռումբ. «Փաստ» Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» «Ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել». «Փաստ» Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ. «Փաստ» Սիրով լսում են այն սուտը, որը... ցանկանում են լսել. «Փաստ» Իրականում կենսաթոշակը ոչ թե բարձրացել է, այլ նվազել. «Փաստ» Ինչո՞ւ է դատախազությունը օրենք խախտում ու ներողություն չի խնդրում. «Փաստ»
Քաղաքականություն

Սիրով լսում են այն սուտը, որը... ցանկանում են լսել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ օրը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, որն ընտրվել էր, մեղմ ասած, կասկածելի հանգամանքներում, օրինակ էր բերել Վրաստանին, ապա նշել, թե «Հայաստանը դառնում է նույն ռազմավարության թիրախ, որն ուղղված է ինքնիշխանության թուլացմանը, ազդում է ժողովրդավարական ընտրության վրա և օգտագործում է ներքին խոցելիությունները»։ Սանդուն ընդգծել է, որ «Մոլդովան աջակցում է Հայաստանին և նրա ժողովրդին, որոնք փորձում են դիմակայել այդ ճնշմանը»։ Թե ով էր նրա կարծիքը հարցրել, այլ թեմա է, ինչին կանդրադառնանք: Հիշեցնենք, որ Եվրոպայից անընդմեջ «մեսիջներ» են գալիս ինչ-որ բանի դեմ ինչ-որ աջակցություն հայտնելու մասին, իսկ իրականում այդ ամենը ունի մեկ նպատակ՝ պաշտպանել իրենց ձեռնտու իշխանություններին և վերջիններիս թույլ տալ ընտրություններին դիմել ցանկացած անօրինական միջոցի՝ վերընտրվելու համար: Բայց, կրկնենք, սա առանձին թեմա է, ինչին առաջիկայում մանրամասն կանդրադառնանք:

Իսկ երեկ այս ամենի «ուղեծրում» ԵԽԽՎ-ում «փայլատակեց» Նիկոլ Փաշինյանի կաբինետի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նա ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակի առթիվ ավելի լավ բան չէր կարողացել մտածել, քան... պարզապես իշխանական քարոզչական նարատիվներ կրկնելն ու բացահայտորեն ստելը: Օրինակ, Արարատ Միրզոյանը ինչ-որ «բո-բո»-ներով սկսեց ահաբեկել ԵԽԽՎ նիստերի դահլիճում գտնվողներին, թե «ազատության թշնամիները քնած չեն... նրանք պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչական մեքենաների և միջամտության անօրինական սխեմաների մեջ»:

Ստո՛պ: Ի՞նչ միլիոններ, ի՞նչ սխեմաներ, ի՞նչ «ազատության թշնամիներ»: Ի՞նչ «ժողովրդավարության ոչնչացում»: Սա հո ՔՊ-ի նախընտրական միտինգ չէ, Արարատ Միրզոյանն էլ հո որպես ծխագլանակով քպական չի ելույթ ունենում, այլ որպես ԱԳ նախարար:

Առանց փաստերի, առանց հիմնավորումների, «օդի մեջ» նման մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնելը ի՞նչ է կոչվում՝ անպատասխանատվությո՞ւն, քաղաքական շանտա՞ժ, թե՞ ինչ...

Եվ ո՞վ է խոսում. մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալներ ունեցող իշխանության բարձրաստիճան ներկայացուցի՞չը: Ի՞նչ «ժողովրդավարություն», եթե մարդիկ խոսքի, խոսք ասելու համար բանտարկված են:

Այսինքն, Արարատ Միրզոյանը, ինչ-որ երևակայական վտանգներ ու սպառնալիքներ նկարագրելով, ընդամենը ձգտում էր արդարացնել իր ներկայացրած իշխանության կողմից զանգվածային բռնաճնշումները, հալածանքներն ու հետապնդումները քաղաքական հակառակորդների, այլախոհների և, որ ամենից ակնհայտն է՝ Ազգային եկեղեցու և հոգևորականության, նաև՝ ազգային արժեքների դեմ:

Եվ այդ ի՞նչ երևակայական ուժեր են սպառնում: Չէ, բոլորն էլ հասկանում են, իսկ առանձին ԵՄ-ական բարձրաստիճաններ «հուշում» են, թե՝ Ռուսաստանն է սպառնում: Բայց Արարատ Միրզոյանը չհամարձակվեց ուղիղ խոսքով նման բան ասել: Պարզապես անորոշ արտահայտություններ...

Ու, առհասարակ, ՔՊ-ի իշխանության ներկայացուցի՞չն է խոսում «միլիոններ ստանալու» մասին: Ախր, հենց Փաշինյանի կառավարությունը գնաց ու ԵՄ-ին խնդրեց և ստացավ մի 15 միլիոն եվրո աջակցություն՝ «արտաքին միջամտությունների», «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարելու համար: Իսկ իրականում ընտրությունների ժամանակ «ինչ ուզեն՝ անեն»-ի համար:

Արարատ Միրզոյանի ԵԽԽՎ-ական ելույթը, մեծ հաշվով, արտացոլում էր իր ու իր ղեկավար Նիկոլ Փաշինյանի վախերը, ավելի ճիշտ՝ սարսափը, որ համակում են նրանց, երբ հասկանում են, որ առաջիկա ընտրություններում կարող են զրկվել իշխանությունից:

Նրանք «խաղում» են Եվրոպայի հակառուսականության վրա, Ստրասբուրգներում, Բրյուսելներում դիրքավորվում են որպես Ռուսաստանի ու Պուտինի անձնական ու երդվյալ թշնամիներ, փող են պոկում այդ հիմքով, բայց... առաջին զանգով վազում են Մոսկվա: Իսկ եվրոպաներում հանգիստ լսում են, քանի որ իրենց ձեռնտու է դա: Այսինքն, գուցե իրենք էլ գիտեն, որ այդ ամենը սուտ է, բայց, դե, իրենց սուտն է, իրենց ցանկալի սուտն է, ուստի ցույց են տալիս, թե հավատում են... Նույնիսկ այնպիսի ակնհայտ կեղծիքին, ինչպիսին «հալածանք չկա հոգևորականների նկատմամբ» արտահայտությունն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում