Ռուս ուղղափառ եկեղեցին ահազանգում է. անընդունելի է միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին
Ռուս ուղղափառ եկեղեցական բարձր շրջանակներում աճում է մտահոգությունը Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու ներքին գործերին միջամտելու փորձերի կապակցությամբ։ Այդ մտահոգությունը արդեն ստացել է հրապարակային և պաշտոնական ձևակերպում, ինչը վկայում է խնդրի լրջության և միջազգային եկեղեցական արձագանքի մասին։
Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնը Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ քննարկել է տարածաշրջանում եկեղեցական կյանքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Մոսկվայի պատրիարքարանի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ միտրոպոլիտ Անտոնը անընդունելի է համարել հավատացյալների շրջանում արհեստականորեն պառակտում հրահրելու ցանկացած փորձ՝ ընդգծելով, որ նման գործողությունները հակասում են եկեղեցական կանոնական կարգին և վտանգում են եկեղեցու միասնականությունը։
Հաղորդագրությունում շեշտվում է, որ եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն բացառապես եկեղեցական շրջանակներում՝ առանց արտաքին, առավել ևս քաղաքական միջամտության։ Ռուս ուղղափառ եկեղեցու այս դիրքորոշումը փաստում է, որ Հայ առաքելական եկեղեցու շուրջ ընթացող զարգացումները դուրս են եկել ներքին դաշտից և արդեն անհանգստացնում են նաև քույր եկեղեցիներին։
Սա հերթական ազդակն է, որ իշխանության կողմից իրականացվող բարեփոխումների անվան տակ տարվող քաղաքականությունը ոչ միայն ներհասարակական լարվածություն է ստեղծում, այլև վտանգում է եկեղեցական համընդհանուր համերաշխությունը։
Եկեղեցական շրջանակներում ընդգծում են, որ նման միջամտությունները կարող են ունենալ անդառնալի հետևանքներ՝ խաթարելով հավատացյալների միասնությունն ու եկեղեցու դարավոր կարգը։
Պաշտոնական հաղորդագրության ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղումով․




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի