Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Եվրոպան Փաշինյանին ապօրինությունների քարտ–բլանշ է տալու

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ ԵԽԽՎ նստաշրջանում ուշագրավ հայտարարություններ է արել։ Մասնավորապես հայտարարել է, թե որքան մոտենան խորհրդարանական ընտրությունները, հիբրիդային հարձակումները կավելանան։

«Ազատության թշնամիները քնած չեն ընտրություններից 4 ամիս առաջ»,– Միրզոյանը հնարավոր միջամտություններին է անդրադարձել՝ առանց հստակեցնելու, թե ում նկատի ունի։

«Նրանք պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչական ու միջամտության անօրինական սխեմաների մեջ։ Տիրապետում են գրեթե անսահմանափակ լրատվական ռեսուրսների, ցանկանում են խաթարել մեր ինքնիշխան ընտրությունը խաղաղության ու ժողովրդավարության համար։ Ցանկանում են վերադարձնել ավտորիտարիզմի, հարևանների հետ անվերջ հակամարտության և թույլ ինքնիշխանության խավարը։ Նրանք ցանկանում են օգտագործել ժողովրդավարության գործիքները՝ ժողովրդավարությունը ոչնչացնելու համար։ Իհարկե, առաջանում է դիլեմա՝ մի կողմից խոսքի ազատության պահպանման, լրատվամիջոցների բազմակարծության, մյուս կողմից՝ չարամիտ անձանց դեմ պայքարելու վճռականության։ Բայց ես այստեղ եմ ասելու՝ նրանք չեն հաջողի»,– ԵԽԽՎ-ում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը։

Ուշագրավ է, որ ԵԽԽՎ–ում ելույթ է ունեցել նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն՝ քննադատելով Վրաստանին, թե Ռուսաստանը Վրաստանին վերադարձրել է իր ազդեցության ուղեծիր՝ որպես զենք օգտագործելով պատերազմի վախը։ Նա հայտարարել է, թե Ռուսաստանը պատերազմ է մղում ժողովրդավարության դեմ, և հիմա «Հայաստանն է դառնում նույն ռազմավարության թիրախը»։

Եվրոպան վաղուց է հայտարարել, որ մոլդովական սցենար են կիրառելու Հայաստանում՝ դրա համար ոչինչ չխնայելով։ Եվ Մոլդովայի նախագահի ու ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունները, նախօրեին ընդունված ԵԽԽՎ բանաձևը վկայում են, որ Ռուսաստանի դեմ պայքարում ոչինչ չեն խնայելու, Փաշինյանին էլ քարտ-բլանշ են տալու ցանկացած ապօրինություն իրականացնելու համար։

Լիլիթ Դավթյան