Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Քաղաքականություն

Իրանի շուրջ օղակը գնալով սեղմվում է

Իրանի շուրջ զարգացումները գնալով ավելի վտանգավոր ընթացք են ստանում, իսկ բանակցությունները, կարծես, փակուղի են մտել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իրանի ափերին մեծ նավատորմ է մոտենում։ «Այն շարժվում է մեծ արագությամբ և հզոր ուժով», – գրել է Թրամփը՝ նշելով, որ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան նավատորմը առաջնորդում է «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը։ «Ինչպես և Վենեսուելայի պարագայում, այս դեպքում ևս այն պատրաստ է իր առաքելությունն իրականացնել արագորեն և, եթե պետք լինի, բռնության կիրառմամբ», – նշել է նա։

Իրանն էլ, ըստ էության, հետքայլի որևէ նշան ցույց չի տալիս։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է՝ Իրանի զինված ուժերի մատները ձգանի վրա են՝ պատրաստ արձագանքելու ցանկացած ագրեսիայի։ «12-օրյա պատերազմից քաղված արժեքավոր դասերը թույլ են տվել մեզ արձագանքել ավելի հզոր, արագ և խորը։ Միևնույն ժամանակ, Իրանը միշտ ողջունել է փոխշահավետ, արդար և հավասար միջուկային համաձայնագիրը՝ հավասար հիմունքներով և առանց հարկադրանքի, սպառնալիքների և ահաբեկման, որը ապահովում է Իրանի իրավունքները խաղաղ միջուկային տեխնոլոգիաների նկատմամբ և երաշխավորում է միջուկային զենքի բացակայություն», – X-ի իր էջում գրել է Արաղչին։

Փաստացի տարածաշրջանում զարգացումները ավելի ու ավելի վտանգավոր դրսևորումներ են ստանում, և բազմաթիվ առաջատար լրատվամիջոցներ չեն բացառում, որ Իրանին նոր հարված հասցնելը օրերի, անգամ ժամերի հարց է։ Բնականաբար, այս ամենը ծանր հետևանքներ է ունենալու մեր տարածաշրջանի համար։ Մինչ Փաշինյանի իշխանությունը խաղաղության քարոզ է տանում՝ փորձելով Միացյալ Նահանգներին բերել տարածաշրջան, ԱՄՆ-ը մտմտում է Իրանին հարվածելու մասին։ Հատկապես ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցելության մասին լուրերի ֆոնին, ինչպես նաև այսպես կոչված TRIPP ծրագրի շուրջ բանակցությունների ու դրան Իրանի կոշտ արձագանքի խորապատկերում ակնհայտ է, որ ամերիկա-իրանական նոր հակամարտությունը առաջին հերթին հարվածելու է հենց Հայաստանի Հանրապետությանը։

Փաստացի հարավային հարևանը, որը Հայաստանի բնական դաշնակիցը կարող է լինել, նման պայմաններում կարող է վերածվել Հայաստանի թիվ մեկ հակառակորդի։ Իսկ դրա միակ պատասխանատուն և մեղավորը փաշինյանական իշխանությունն է։

Սոնա Գալստյան