Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները
Արդեն պատմել ենք, որ Idram Junior հավելվածի Junius խաղի շրջանակում Իդրամ ընկերությունն անցկացնում է ֆինանսական գրագիտության մրցույթներ։ Խաղի արդյունքների երրորդ փուլն ամփոփվեց օրերս․ Իդրամում հյուրընկալվել էին լավագույն ցուցանիշներ դրսևորած թվով յոթ՝ 3-8-րդ դասարանների աշակերտներ, որոնց փոխանցվեցին Իդրամ Ջունիորի կողմից պատրաստված մրցանակները։ Տարիքային երեք խմբերում առաջին տեղերը զբաղեցրած աշակերտներն են՝ Սարգիս Բուխարատյան, Դոնարա Պողոսյան, Նարինե Գարսևանյան։
Ցավոք, այս անգամ երկու մասնակիցների արդյունքներն անվավեր ճանաչվեցին՝ ծնողի կողմից չնույնականացված օգտահաշվով խաղալու պատճառով։ Սա բխում է խաղի կանոններից և միտված է մրցույթի թափանցիկությունն ու արդարությունը ապահովելուն։
Նշենք նաև, որ ըստ խաղի կանոնների՝ նախորդ փուլերում հաղթող մասնակիցները հաջորդող երեք ամիսներին չեն կարող կրկին հաղթող ճանաչվել ու արժանանալ գլխավոր մրցանակների։ Այդուհանդերձ, հաշվի առնելով երեխաների ակտիվ մասնակցությունն ու հետաքրքրվածությունը, Իդրամ Ջունիորը նրանց համար ևս պատրաստել էր խրախուսական նվերներ։
«Idram Junior հավելվածի Junius խաղի շրջանակում մենք ֆինանսական գրագիտության մրցույթներ ենք անցկացնում՝ նպատակ ունենալով դպրոցականների մոտ վաղ տարիքից ձևավորել ֆինանսների ճիշտ կառավարման հմտություններ։ Մենք կարևորում ենք կրթական նախաձեռնությունները և շարունակելու ենք ներդնել ռեսուրսներ՝ երեխաների ֆինանսական գրագիտության զարգացման և նորարարական ուսուցման հնարավորությունների ստեղծման ուղղությամբ։ Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին, ծնողներին և ուսուցիչներին՝ Junius խաղին վստահելու և ֆինանսապես գրագետ սերունդ ձևավորելու ճանապարհին մեզ հետ լինելու համար»,- նշեց Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։
Հիշեցնում ենք, որ Junius մրցույթներին կարող են մասնակցել Հայաստանի 3-8-րդ դասարանի բոլոր աշակերտները։ Մրցույթում հաղթելու համար պետք է անցնել խաղի 50 մրցափուլերը հնարավորինս արագ և կուտակել առավելագույն միավորներ։ Ի դեպ, մրցանակները տրամադրվում են միայն այն հաղթող մասնակիցներին, որոնք ծնողի կողմից նույնականացված են որպես Idram Junior օգտատերեր, ինչպես նաև պատասխանել են հենց իրենց տարիքին համապատասխան հարցաշարի հարցերին։ Ճիշտ տարիքային խումբը պետք է ընտրել կարգավորումներ բաժնից։
Idram Junior hավելվածը նախատեսված է 8-16 տարեկան օգտատերերի համար, որի միջոցով երեխաները հնարավորություն են ստանում անկանխիկ գումար ունենալ, անհպում վճարումներ կատարել, խնայել և ֆինանսական գրագիտություն սովորել, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




























ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի