Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Վիդեո

Փաշինյանը, փոխելով երկրի արտաքին ուղեծիրը Ռուսաստանից դեպի Արևմուտք, քանդեց մեր անվտանգային համակարգը. Սուրենյանց (տեսանյութ)

Հայաստանում հայտնի քաղաքական գործիչներն ու փորձագետները քննարկել են անվտանգության նոր մարտահրավերները։ Նոր՝ եզակի ինտերակտիվ կլոր սեղանի ձևաչափ։

Տեղի է ունեցել կլոր սեղան՝ նոր և եզակի ինտերակտիվ նախագիծ «Մեծ քննարկում» խորագրով, որի շրջանակում Հանրապետության առաջատար փորձագետներն ու քաղաքական գործիչները քննարկել են Հայաստանի անվտանգության հարցերը, մարտունակ բանակի գոյությունը, տարածաշրջանային անվտանգության վրա ռուսական ռազմական բազայի ազդեցությունը, Սյունիքում տիրող իրավիճակը, «Թրամփի ճանապարհը», ռազմական ուժերի հավասարակշռության փոփոխությունները, ինչպես նաև մոտ ապագայում հնարավոր սպառնալիքները։

Բանախոսներն էին՝

— Սուրեն Սուրենյանց, «Ժողովրդավարական այլընտրանք» կուսակցության նախագահ
— Մենուա Սողոմոնյան, «Այակվե» միավորման անդամ
— Գառնիկ Իսագուլյան, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ
— Հայկ Նահապետյան, ռազմական փորձագետ

Քննարկման մոդերատորն էր Վահան Բաբայանը՝ «Ռեֆորմիստների կուսակցություն» կուսակցության նախագահը։

Վահան Բաբայանը նշեց, որ սա առաջին այս ձևաչափի նախագիծն է և բացի ընդհանուր հարցերից՝ նա հնչեցնելու է նաև այն հարցերը, որոնք նա ստացել է լրագրողներից, փորձագետներից և ակտիվ քաղաքացիներից։ Առաջին հարցերից մեկը նա ուղղեց բանախոսներին։ 

Վահան Բաբայանի հարցին՝ Հայաստանը ի՞նչ անվտանգային վիճակում է այսօրվա դրությամբ, և արդյո՞ք հիբրիդային պատերազմները կարող են շատ մեծ վնաս հասցնել մեր պետությանը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը պատասխանեց.

«Նիկոլ Փաշինյանի իշխանության կամ հենց իր գերնպատակը եթե ոմանք համարում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը, սխալվում են։ Դա ածանցյալ է։ Նրա գերնպատակը եղել է երկրի ստրատեգիական կուրսը փոխելը։ Գերնպատակը ռուսական ուղեծրից մեր երկրի դուրսբերումն է։ Այսօր մի երկիր կա, որ անկախ դժվարություններից՝ պատրաստ է անվտանգության երաշխիքներ տալ։ Այդ երկիրը Ռուսաստանի Դաշնությունն է։ Իր ստրատեգիական շահերից ելնելով՝ նա ֆորմալ առումով պատրաստ է ստանձնել անվտանգային երաշխիքներ»։

«Փաշինյանն, ըստ էության, խոստովանել է, որ մտածված գնացել է Արցախի կործանմանը՝ հենց ստրատեգիական կուրսը փոխելու նպատակով»,-ասաց պարոն Սուրենյանցը։

«Կա՞ որևէ երկիր՝ բացի վերոհիշյալից, որ կարող են անվտանգության երաշխիքներ ապահովել ՀՀ-ի համար»,-Վահան Բաբայանը հարց ուղղեց պարոն Սուրենյանցին։

«Իրավիճակը իսկապես բարդ է։ Ե՞րբ սկսվեցին գոյաբանական վտանգները Հայաստանի համար։ Երբ որ Ռուսաստանի Դաշնությունը խրվեց ռուս-ուկրաինական պատերազմի մեջ, և ռեսուրսները չբավականացրեցին, որպեսզի Ռուսաստանը հարավային ուղղությամբ իր ակտիվ քաղաքականությունը վարի, առաջացավ վակուում։ Այդ վակուումը Հայաստանի իշխանությունները լրացնել չկարողացան։ Նրանք բացարձակապես սխալ խաղադրույք արեցին, որը բերեց Արցախի կործանմանը։ Մեր տարածաշրջանը գտնվում է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի խաչմերուկում։ Թուրքիան տարածաշրջանում հանդես է գալու՝ որպես ԱՄՆ-ի շահերի օպերատոր, և այո, նաև Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը չեզոքացնելու նպատակով։ Եվ Ռուսաստանի տակտիկական նահանջից հետո կարող ենք շատ ավելի փոքր Հայաստանի հետ գործ ունենալ։ Դու ուզում ես անվտանգության համակարգ խարխլես, այսինքն՝ Ռուսաստանի գերիշխանությունը Հարավային կովկասում դնես կասկածի տակ, հետո նրանցից ակնկալես շատ ջերմ վերաբերմո՞ւնք։ Միջազգային հարաբերություններում նման բան չի լինելու»,-ասաց պարոն Սուրենյանցը։

«2022 թվականին Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո Փաշինյանը եկավ Հայաստան և հայտարարեց, որ միջազգային գործընկերներից հորդոր է ստացել Արցախի բանակցային նշաձողը իջեցնելու։ Նա Պրահայում հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Սրանից հետո Ալիևը ստացավ լեգիտիմ իրավունք՝ հայտարարելու, որ իր տարածքում գտնվում են զինված խմբավորումներ, և ինքը պետք է սկսի ռազմական գործողություններ՝ իր տարածքը այդ խմբավորումներից մաքրելու համար։ Սա էլ հենց դարձավ Արցախի վերջնական կորստի պատճառը։ »,-ասաց պարոն Սուրենյանցը։

Սուրենյանցը, խոսելով նաև տարածաշրջանային անվտանգության մասին, ևս մեկ անգամ շեշտեց, որ միայն Ռուսաստանն է պատրաստ անվտանգության երաշխիքներ տալ Հայաստանին։ 

Մանրամասն՝ տեսանյութում։