Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Ինչ է առաջարկում «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրը երիտասարդներին

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրը շարժում է, որը միավորում է նրանց, ովքեր հավատում են կրթությանը՝ որպես հասարակական փոփոխությունների շարժիչ ուժի։

Մեզ հետ զրույցում կազմակերպության մարդկային ռեսուրսների և մշակույթի բաժնի ղեկավար Տաթևիկ Կարապետյանը մանրամասնեց, թե ինչ է առաջարկում ծրագիրը երիտասարդ մասնագետներին և համալսարանը ավարտողներին։ Նրա խոսքերով, շարժման նպատակը համայնքների քայլ առ քայլ փոխակերպումն է՝ բացահայտելով երկրի ներուժը և նպաստելով արդար ու կայուն ապագայի կառուցմանը։

Նախաձեռնության հիմքում ընկած է պարզ, բայց հիմնարար գաղափար․ Հայաստանի յուրաքանչյուր երեխա պետք է ունենա որակյալ կրթության հասանելիություն՝ անկախ բնակության վայրից կամ սոցիալական պայմաններից։

Այս գաղափարի հիման վրա ստեղծվել է «Ուսուցիչների առաջնորդություն» երկամյա ծրագիրը, որը դարձել է հիմնադրամի գործունեության առանցքային ուղղությունը, և որի շրջանակում կազմակերպությունը ներգրավում է ավարտական կուրսի ուսանողների և երիտասարդ մասնագետների, այդ թվում՝ առանց մանկավարժական կրթության, վերապատրաստում է նրանց և երկու տարով ուղարկում աշխատելու մարզերի դպրոցներում և գյուղական համայնքներում։

Ինչպես նշեց Տաթևիկ Կարապետյանը, ծրագրի մասնակիցների համար կազմակերպվում են բոլոր անհրաժեշտ որակավորման դասընթացները, ինչի արդյունքում նրանք դառնում են տեղական դպրոցներում դասավանդող, որակավորում ունեցող ուսուցիչներ։

Հայաստանում ուսուցիչների պակասը հատկապես սուր է մարզերում, հատկապես՝ բնագիտական և մաթեմատիկական առարկաների ոլորտում, որոնց դեպքում թափուր աշխատատեղերի կեսից ավելին մնում է չլրացված։

Խնդիրը համակարգային բնույթ ունի․ այս մասնագիտությունները քիչ են ընտրվում բուհերում, իսկ շրջանավարտները հաճախ մանկավարժության փոխարեն նախընտրում են այլ ոլորտներ։ Այս համատեքստում «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրը կրթության ոլորտ մուտք գործելու յուրահատուկ հնարավորություն է ստեղծում երիտասարդների համար։ Այն նախատեսված է ավարտական կուրսի ուսանողների, երիտասարդ մասնագետների և ՏՏ ոլորտի աշխատակիցների համար՝ անկախ մասնագիտությունից։

Ծրագրին միանալով՝ մասնակիցները կարող են դեռևս համալսարանն ավարտելուց առաջ կամ մասնագիտական փորձ ձեռք բերելու փուլում ձևավորել իրենց կարիերայի հաջորդ քայլը, զարգացնել մասնագիտական և առաջնորդական հմտությունները մշտական մենթորության միջոցով և մասնակցել ինչպես հիմնադրամի, այնպես էլ Teach for All միջազգային ցանցի ծրագրերին։

Ծրագրի շրջանակում մասնակիցներին տրամադրվում է մանկավարժական 30 կրեդիտ, ԵՊՀ-ում անվճար մագիստրատուրայի հնարավորություն, ինչպես նաև ամսական 200․000 դրամ ֆինանսական աջակցություն՝ ի հավելումն դպրոցի աշխատավարձի։ Ծրագիրը հնարավորություն է տալիս բացահայտել և զարգացնել անձնային ու մասնագիտական ներուժը, ձեռք բերել նոր մասնագիտություն, դառնալ ուժեղ մասնագիտական ցանցի և համախոհ համայնքի մաս, ինչպես նաև ստանալ Teach for All միջազգային շրջանավարտի կարգավիճակ՝ կրթական և կարիերային լայն հնարավորություններով։

Ըստ մեր զրուցակցի, հիմնադրամի մոտեցման առանձնահատկությունն այն է, որ աշխատանքը իրականացվում է ոչ թե միայն արտաքին նախաձեռնությունների միջոցով, այլ հենց դպրոցական համակարգի ներսում։

Մասնակիցները դառնում են դպրոցի լիիրավ անդամներ և ձգտում են բարելավել համակարգը ներսից՝ բարձրացնելով կրթության որակը և դրա հասանելիությունը մարզերում։ ՏՏ ոլորտի մասնագետների համար ծրագիրը նախատեսում է առավել ճկուն ձևաչափ։ Նրանք կարող են շարունակել իրենց հիմնական աշխատանքը հեռավար և միաժամանակ մասնակցել ծրագրին՝ 1+1 տարվա փորձառության մոդելով։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ոչ միայն փոխանցել գիտելիքներն ու փորձը դպրոցականներին, այլև նպաստել ապագա ծրագրավորողների և գիտնականների սերնդի ձևավորմանը։

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամում ապագա ուսուցիչ-առաջնորդների ընտրությունն իրականացվում է բազմափուլ գործընթացով։ Ինչպես բացատրեց Տաթևիկ Կարապետյանը, այն սկսվում է հայտի ներկայացմամբ, որի ընթացքում գնահատվում է թեկնածուների մոտիվացիան, և նրանք ստանում են մասնագիտական խորհրդատվություն՝ մասնակցության պատրաստակամությունը հստակեցնելու համար։

Հաջորդ փուլերում անցկացվում են հարցազրույցներ, խմբային առաջադրանքներ և թրեյնինգներ։ Տարեկան մոտ հազար հայտերից ընտրվում են շուրջ 50–60 մասնակիցներ։ Ընտրության ընթացքում հաշվի է առնվում կրթության համապատասխանությունը դասավանդվող առարկային, անձնական մոտիվացիան, համայնքներում աշխատելու պատրաստակամությունն ու հաղորդակցման, թիմային աշխատանքի և առաջնորդության հմտությունները։

Ծրագրի հայտերի վերջին փուլը կբացվի փետրվարի 1-ից և բաց կլինի մինչև մարտի վերջ, որից հետո այլևս հայտեր չեն ընդունվի։ Ծրագրի ավարտից հետո կապը մասնակիցների հետ պահպանվում է,- շեշետում է մասնագետը։

Շրջանավարտները դառնում են «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» համայնքի անդամ և օգտվում են բացառիկ հնարավորություններից՝ ինչպես կազմակերպության ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Շատ դեպքերում նրանք արագ ինտեգրվում են աշխատաշուկա՝ թե՛ կրթական ոլորտում, թե՛ քաղաքականությունների մշակման, կառավարման և այլ ուղղություններով։