Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Վիդեո

«Եվրոպան չի գա մեզ փրկելու». Արման Ղուկասյանը՝ իրական քաղաքականության մասին (տեսանյութ)

Մեծ քննարկման հերթական թեման «Երկու տարի առանց Արցախն» է՝ այն իրավիճակը, որում հայտնվել է արցախահայությունը։ Հաղորդման բանախոսներն են 

«Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը,

 Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, փորձագետ Էդգար Ղազարյանը,

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Բաբկեն Հարությունյանը,

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Քննարկման մոդերատորն է Վահան Բաբայանը՝ «Ռեֆորմիստների կուսակցության» նախագահը։

Վահան Բաբայանը Արման Ղուկասյանին հարց ուղղեց՝  ինչու 2023 տեղի ունեցավ Արցախի՝ Ադրբեջանի կողմից հայաթափումը և օկուպացումը։ Ո՞րն է Ռուսաստանի դերը, և ի՞նչ կարող էր նա անել։

 Արման Ղուկասյանը ասաց, որ երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, «Գազպրոմում» սկսեց ստուգումներ անցկացնել, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի դեմ վարույթ բացեց, և ինչ պետք է աներ Ռուսաստանը այդ ամենից հետո։ Եվ այդպես, հայկական կողմի նախաձեռնությամբ, սկսվեց հայ-ռուսական հարաբերությունների տրանսֆորմացիան։ 

«Նիկոլ Փաշինյանը սկսեց հայտարարել, որ մենք դաշնակիցներ ենք, տնտեսությունը աճեց, բայց քաղաքական իրավիճակը լրիվ այլ էր։ Պրահայում 2020 թվականի հոկտեմբերի 6-ին Լավրո՞վն է ասել, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Ո՞ւմ ստորագրությունն է դրված՝ Կրեմլի գործակալների՞»,-հռետորական հարց հնչեցրեց  Արման Ղուկասյանը։ 

Նրա խոսքով՝ աշխարհում պրոցեսները այնքան արագ են զարգանում, իսկ մենք փակվել ենք և մտածում ենք՝ ինչ է Նիկոլ Փաշինյանն ասում։ Ընդդիմությունը և ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է իրենց սեփական օրակարգը առաջ տանեն։ Բավական է մեկնաբանենք Նիկոլ Փաշինյանին։ Անհրաժեշտ է հանրությանն առաջարկել նոր քաղաքական պրոդուկտ, և այդ ժամանակ այդ պրոդուկտները կմրցակցեն։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ամեն ինչ քննարկեք իմ շուրջ։ 

«Մեծ հաշվով՝ այս իշխանության քաղաքականությունը պարզ է՝ պահել սեփական իշխանությունը։ Եթե ռուսական ազդեցությունը վերադառնա, Նիկոլ Փաշինյանը կդառնա Ռուսաստանի հետ հարաբերությունների կողմնակից»,- ասաց Արման Ղուկասյանը։ 

Նա հավելեց՝ եվրոպացիները չեն գալու մեզ փրկելու, պետք է գործել։