Ադրբեջանական բենզինի միֆը. Նարեկ Մանթաշյան
Նարեկ Մանթաշյանը իր ֆեյսբուքյան ալիքում գրում է․
Ադրբեջանական բենզինի միֆը...
Իշխանական քարոզչությունը հայ հասարակությանը փորձում է կերակրել ստով՝ ադրբեջանական բենզինը կիջեցնի հայկական շուկայում վառելիքի գինը:
Սա պարզ նախընտրական խաբկանք է, քանի որ.
1. Հայաստանի վառելիքի պահանջմունքի ընդամենը 0.5%-ն է ներկրվել Ադրբեջանից և հետևաբար դա չէր կարող որևէ ազդեցություն ունենալ շուկայում գնի վրա:
2. Ադրբեջանն ինքը վառելիքի ամբողջական սպառման տեսանկյունից ինքնաբավ երկիր չէ և սեփական պահանջմունքը ևս փակում է ներմուծմամբ:
Հայաստանում գնի վրա ազդել է միջազգային շուկայում նավթամթերքի գների անկումը:
Մանր շուստրիությամբ Ադրբեջանի հետ քիրվայության ջատագովները, պիտի մեկ հարցի պատասխանեն.
-Եթե ադրբեջանական վառելիքը էժան է, իսկ դուք պետական բյուջեի ծախսման պատասխանատուն եք, ինչու՞ պետության կարիքների համար վառելիքի գնումը չեք իրականացնում էժան այդ գնառաջարկով:
Պատասխանը ակնհայտ է՝ այդ բենզինը նախատեսված է, որպես քարոզչական նյութ և պետք է վաճառվի ցուցադրաբար ձեր գրպանային օլիգարխի լցակայանից...




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի