Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Արդյո՞ք Եվրոպայում այդքան կույր են, խուլ ու համր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժողովրդավարական արժեքները, ինչպես, օրինակ՝ ազատությունները, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը, Եվրոպայի կողմից հռչակվել են որպես հիմնական առաջնահերթություններ։ Սակայն պրակտիկայում հաճախ երկակի, նույնիսկ բազմակի մոտեցումներ են դրսևորվում այդ արժեքների նկատմամբ։

Մենք բազմիցս ականատես ենք եղել այնպիսի դեպքերի, երբ, օրինակ՝ հաշվի առնելով ադրբեջանական էներգակիրների մատակարարումների թեման՝ Եվրոպայում աչք են փակում Ադրբեջանում հաստատված ավտորիտար բռնապետության համակարգի հակաժողովրդավարական բնույթի և այդ երկրի ղեկավարության կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտումների վրա։ Հատկապես ցայտուն են Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումները, երբ եվրոպական կառույցները իրենց գործելակերպով «կարմիր լույս» վառեցին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության առաջ։ Արցախում տեղի ունեցած ցեղասպանական գործողություններից և էթնիկ զտումից հետո Ադրբեջանը ոչ մի եվրոպական կառույցից չհեռացվեց, ավելին՝ Ալիևին շարունակում են համարել «վստահելի գործընկեր»։

Եվրոպան նաև Հայաստանում առկա ժողովրդավարական իրավիճակի հետ կապված է երկակի չափանիշներով առաջնորդվում։ Օրինակ՝ ԵԽԽՎ-ն պարբերաբար քննարկում է ժողովրդավարական հարցեր՝ ներառյալ Հայաստանի ընտրություններն ու քաղաքական բևեռացումը։ Որքան էլ տարօրինակ է հնչում, ԵԽԽՎ Վեհաժողովը օրերս բանաձև է ընդունել, որում խորը մտահոգություն է հայտնում... Հայաստանի վարչապետի և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև «լարվածության և եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու փորձի մասին հաղորդումների կապակցությամբ»։ Հատկապես տարակուսելի է, որ եվրոպական այս կառույցում հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու փորձի մասին են հատուկ նշել ու Բագրատ սրբազանի գործը հիշատակել, երբ դեռ չկա դատարանի վճիռ: Սա ի սզբանե կանխակալ մոտեցում է։ Փաստացի ստացվում է այնպես, որ ԵԽԽՎ-ն ոչ թե իշխանությանն է մեղադրում Եկեղեցու ներքին գործերին միջամտելու, կրոնական ազատությունը սահմանափակելու և մի շարք հոգևորականների հետապնդումների հարցում, այլ մեղադրական սլաքներն ուղղում է Եկեղեցու դեմ։

Մի՞թե Եվրոպայում կույր են, խուլ ու համր, և չեն տեսնում, չեն լսում, թե ինչ է կատարվում Հայաստանում, երբ իշխանության դիրքորոշման հետ անհամաձայնություն հայտնող քաղաքական գործիչները, հոգևորականները և անհատներն իսկույն հայտնվում են քրեական գործերի թիրախում, իսկ նրանց ազատությունը սահմանափակվում է։ Օրինակ՝ նախկին իշխանությունների օրոք, եթե որևէ ընդդիամադիր գործչի «մազ ծռվեր», ԵԽԽՎ-ից ու եվրոպական այլ կառույցներից սկսում էին մտահոգիչ ու դատապարտող հայտարարությունների տեղատարափով հանդես գալ։ Իսկ հիմա ուղղակի աչք են փակում աննախադեպ, խայտառակ չափերի հասնող հետապնդումների, քաղաքական ճնշումների և հակաժողովրդավարական այլ դրսևորումների վրա:

Հնարավոր է՝ Եվրոպայից եկող այսպիսի արձագանքների հետևում այլ հանգամանքներ են թաքնված։ ՀՀ իշխանությունները փորձում են իրենց քայլերին արտաքին «լեգիտիմություն» հաղորդել նրանով, թե իբր ցանկանում են պայքարել արտաքին ազդեցության՝ ի մասնավորի Ռուսաստանից եկող «հիբրիդային սպառնալիքի» դեմ։ Եվ սա առաջին դեպքը չէ, որ Եվրոպան, իր աշխարհաքաղաքական շահերից ու հակառուսական մոտեցումներից ելնելով, անտեսում է այն ժողովրդավարական արժեհամակարգը, որն իր համար առաջնահերթություն է հռչակել։ Ավելի ստույգ, ոչ միայն անտեսում է, այլև «կիրառում» է այնպես, ինչպես զուտ իր նեղ շահերն են թելադրում:

Հասկանալի է, որ Ուկրաինական պատերազմից ի վեր Եվրոպայում ռուսաֆոբիան հասել է ծայրահեղ աստիճանի, ու միտում կա յուրաքանչյուր գործընթացի հետևում ռուսական հետք փնտրել, բայց նույնիսկ այս դեպքում Հայաստանում ժողովրդավարական արժեքների ոտնահարումը հնարավոր չէ անընդհատ կապել Ռուսաստանի գործոնի հետ։ Եթե իշխանություններն իրավական մահակն օգտագործում են ընդդիմադիրներին ու հոգևորականներին քաղաքական հետապնդումների ենթարկելու, նրանց ազատությունից զրկելու ու քաղաքականապես մեկուսացնելու համար, այս երևույթն ընդհանրապես ի՞նչ կապ ունի Ռուսաստանի հետ։ Կամ եթե իշխանությունների կողմից հարվածի տակ է հայտնվել ազգային ու հոգևոր արժեհամակարգը, որի արդյունքում ճնշումների ներքո են իրենց մեջ այդ արժեհամակարգը կրող ու տարածող անձինք, դրա հետ Ռուսաստանն ի՞նչ առնչություն ունի։ Բացի դրանից, եթե երկրում կան էլ որոշակի պրոռուսական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժեր, ապա ժողովրդավարությունը ենթադրում է, որ այդ ուժերը ևս կարող են իրենց ասելիքը ներկայացնել հանրությանը և արժանանալ հասարակության վստահությանը կամ չարժանանալ։

Բայց Եվրոպայի կողմից աչառու մոտեցումը ավելի վտանգավոր երևույթի ի հայտ գալու պատճառ կարող է դառնալ։ Այն ճանապարհ է բացում բացարձակ ավտորիտարիզմին և տոտալիտարիզմին բնորոշ տարրերի երևան գալու համար, երբ քաղաքական այլախոհությունը և այլակարծությունը հետապնդվում են ու գանակոծվում։ Իսկ նման իրավիճակ կարող է լինել շատ շուտով, երբ ՀՀ իշխանությունները, տեսնելով, որ ամեն անգամ արժանանում են եվրոպական կառույցների թողտվությանը, կարող են հասնել նրան, որ Ռուսաստանի հետ «կապելու» անվան տակ հող նախապատրաստեն իրենց համար անցանկալի ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունն արգելելու նպատակով։

Այս դեպքում Եվրոպան ոչ թե հետևում է իր հռչակած սկբունքներին և նպաստում է Հայաստանի ժողովրդավարացմանը, այլ յուրօրինակ «հիբրիդային պատերազմի» միջոցով հիմքեր է նախապատրաստում Հայաստանի առանց այն էլ կաղող ժողովրդավարությունը գծերից գցելու համար։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում