Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Ռուսաստանը ձևակերպում է իր նարատիվները ՀՀ հետ շփումներում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ ռուսական դիվանագիտության արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում բավական ծավալուն անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին, հնչեցրել ավելի վաղ արված կոշտ հայտարարություններից մի քանիսը, ըստ էության, նաև ցույց տալով այն հնարավոր խութերը, որոնք առաջիկայում Մոսկվան պատրաստվում է քննարկել գործող իշխանությունների հետ։

Դրանք մասնավորապես հա վերաբերում են Հայ Առաքելական Եկեղեցու հետ իշխանությունների հարաբերություններին, ինչպես նաև Եվրամիություն–Հայաստան հարաբերություններին, որոնք բավականին մտահոգում են պաշտոնական Մոսկվային։ Ավելին, Լավրովը հիշեցրել է, որ վերջերս Հայաստանին տրամադրվեց 15 միլիոն եվրոյի տռանշ, և կասկած չունի, որ Բրյուսելի բյուրոկրատիան կստիպի հայ ընկերներին վաստակել այդ 15 միլիոն եվրոյի յուրաքանչյուր ցենտը։

«Երբ նրանք փորձում են համոզել Հայաստանին, որ նա պետք է հեռանա Ռուսաստանից, ոչ այլ ոք, քան Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարեց, որ Մոսկվան կգործի «մոլդովական սցենարի» համաձայն Երևանում»,– ասել է Լավրովը, հիշեցնելով, որ «մոլդովական սցենարը» ենթադրում է կոպտորեն կեղծված ընտրություններ, որի շնորհիվ միայն Սանդուի իշխող ռեժիմը կարողացավ հաղթանակ տանել Մոլդովայում։

Փաստացի Ռուսաստանը Հայաստանի իշխանություններին հասկացնում է, որ տեղյակ է նրանց գծագրած սցենարից և թույլ չեն տա հերթական անգամ իրենց վրա բարդել։ Լավրովը անդրադարձել է նաև հակառուսական քաղաքականության մեկ այլ ասպեկտի, այն, որ Հայաստանում ձերբակալում և քրեական հետապնդումների են ենթարկվում իրենց ռուսամետ հայացքներով հայտնի անձինք։

Մասնավորապես խոսելով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին՝ Լավրովն ասել է․ «Վարդան Ղուկասյանի վերաբերյալ Դուք բացարձակապես ճիշտ եք նշում, որ նրան մեղադրում են Ռուսաստանի և Բելառուսի միությանը Հայաստանի միանալու հնարավորությունը քննարկելու կոչ անելու համար։ Հուսով եմ, Հայաստանի քաղաքական գործիչները, ովքեր հանդես են գալիս Ռուսաստանի հետ համագործակցության զարգացման և խորացման օգտին, չեն ենթարկվի քրեական հետապնդման»,– ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Մոսկվան առայժմ բավականին մեղմ է ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններում, բայց և հռետորաբանությունը գնալով ավելի կոշտանում և ուժգնանում է, ինչը պետք է որ լրջորեն մտահոգի փաշինյանական իշխանություններին։

Աննա Մարգարյան