Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Քաղպայմանագիրը» շարունակում է զտել ընտրական ցուցակը Իրանական գամբիտ. Թուրքիային զրկեցին շանսից ԱՄՆ-ում 11 ամսում շահագործվել է 690 արևային էլեկտրակայան Բանակցային սպասումներին զուգահեռ, Մերձավոր Արևելքում լարվածությունն այնուամենայնիվ մեծանում է․ Արտակ Զաքարյան Ֆրանսիայի սենատը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին Աբու Դաբիից հետո՝ ստանալու ենք, թե՞ զիջելու. Էդմոն Մարուքյան Մեզ պետք է գաղափարախոսություն, որի հիմքում կլինեն գիտությունն ու արվեստը․ Լիլիթ Արզումանյան«Ֆասթ Շիֆթ» ընկերության պարզաբանումը Եպիսկոպոսներին կալանավորելու են օդանավակայանից, եթե դրսից Երևան գան, Փաշինյանը վախենում է ժողովից. Աննա Կոստանյան Պետության նպատակը պետք է լինի աշխատող տնտեսության ստեղծումը. Արթուր Միքայելյան «Մենք Էջմիածնի հետ ենք»․ հազարավոր հայեր Եսենտուկիում՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Շոուն բեմում, պարգևավճարները՝ կուլիսներում Այն մասին, թե ինչ է փորձում մեր ժողովրդի հիշողությունից ջնջել գործող վարչախումբը, և ինչու դա իրեն որևէ կերպ չի կարելի թույլ տա. Ավետիք ՉալաբյանՓոքր բիզնեսը շունչ կքաշի, կընդլայնվի եւ կհամալրի միջին բիզնեսի շարքերը. Գոհար Մելոյան«Շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրինՑանկանում եմ ելույթներս շարունակել մինչև 36 տարեկանը․ ԾառուկյանՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ձեռնարկատիրության դեպքեր․ առգրավվել է ծխախոտ և խմիչքՄոսկվան մինչ օրս Նյու Դելիից հայտարարություններ չի լսել ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին. ԿրեմլԱյստեղ ապագան կառուցվում է, երեխաները սովորում են, նույնիսկ մետրոյի կայարաններում նրանք սովորում են. Ռյուտեն ժամանել Է ԿիևՍա այսօր ստացած հարցման վերջնարդյունքներն են․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

«Մենք Էջմիածնի հետ ենք»․ հազարավոր հայեր Եսենտուկիում՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու

Փետրվարի 1-ին Ռուսաստանի Դաշնության Եսենտուկի քաղաքում, Սուրբ Հռիփսիմե հայկական եկեղեցու տարածքում, տեղի է ունեցել «Մենք Էջմիածնի հետ ենք» խորագրով զանգվածային հանրահավաքը։

Հազարավոր հայեր Ռուսաստանի տարբեր քաղաքներից հավաքվել էին Եսենտուկիում՝ հայտնելու իրենց աջակցությունն ու հավատարմությունը Սուրբ Էջմիածնին, Հայ Առաքելական Եկեղեցուն և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ-ին։

Հանրահավաքին մասնակցել են Եսենտուկիի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու քահանա Տեր Գյուտը, Միներալնիե Վոդիի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Հայկազունը, Ռուս Ուղղափառ Եկեղեցու Եսենտուկիի Սուրբ Պետրոս և Պողոս եկեղեցու քահանա Հայր Վիտալի Գրիցենկոն, Եսենտուկիի հայ համայնքի ներկայացուցիչ Գրիգորի Մարտիրոսովը, Խաչակրաց ազատագրական շարժման առաջնորդ Արթուր Ասատրյանը, Արցախից տեղահանված Անուշ Ղահրամանյանը, Նոյի ժառանգորդների կազմակերպության ղեկավար և «Պյատնաշկա» միջազգային բրիգադի փոխհրամանատար Անդրեյ Առաքելյանը։

Հավաքի ընթացքում մասնակիցները պահանջել են Հայաստանի գործող իշխանություններից դադարեցնել այն քայլերը, որոնք, իրենց գնահատմամբ, ուղղված են Հայ Առաքելական Եկեղեցու, նրա հոգևոր կենտրոնի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն հայոց կաթողիկոսի վարկաբեկմանը։ Նրանց խոսքով՝ նման քաղաքականությունը հանգեցնում է ազգային պառակտման և վտանգի տակ դնում հայ ժողովրդի մշակութային և հոգևոր ինքնությունը։

Միջոցառման ընթացքում հնչել են մի շարք հստակ և ուղերձային կարգախոսներ՝ «Եկեղեցին հայ ազգային ինքնության հիմքն է», «Կաթողիկոսը եկեղեցու գլուխն է, ընտրված ժողովրդի և Աստծո կողմից», «Ամոթ այն իշխանություններին, որոնք հալածում են հոգևորականներին», «Եկեղեցու միասնությունը ժողովրդի միասնությունն է, ժողովրդի միասնությունը՝ Հայաստանի միասնությունն է»։

Եսենտուկիում կազմակերպված հանրահավաքի հիմնական գործնական քայլը ստորագրահավաքն էր՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգևոր առաջնորդի՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի։ Մասնակիցները բացահայտորեն մերժել են Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող հակաեկեղեցական քաղաքականությունը և պահանջել են դադարեցնել Մայր Աթոռի նկատմամբ իրականացվող, իրենց բնորոշմամբ, ապօրինի և ճնշողական գործողությունները։

Հանրահավաքի մասնակիցները շեշտել են, որ Եկեղեցին եղել և մնում է հայ ազգային ինքնության առանցքային հիմքը, իսկ Կաթողիկոսը՝ Եկեղեցու գլուխը, որն ընտրված է ժողովրդի և Աստծո կողմից։ Նրանք դատապարտել են ՀՀ գործող իշխանությունների կողմից հոգևորականների նկատմամբ իրականացվող հետապնդումները և կոչ են արել պահպանել եկեղեցու ու պետության միասնությունն այս բարդ և ճակատագրական ժամանակաշրջանում։

Եսենտուկիում տեղի ունեցած միջոցառումը ևս մեկ անգամ վկայեց, որ Ռուսաստանում հայկական սփյուռքը համախմբված է քրիստոնեական արժեքների և ազգային եկեղեցու պաշտպանության շուրջ։ Հանրահավաքը կազմակերպվել էր Հայ Առաքելական Եկեղեցու Հարավային Ռուսաստանի թեմի կողմից՝ Նոյի ժառանգորդների և Խաչակրաց ազատագրական շարժման աջակցությամբ։ Նմանատիպ միջոցառումներ ավելի վաղ անցկացվել են նաև Սոչիում, Արմավիրում և Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում՝ ընդգծելով սփյուռքի հետևողական և համընդհանուր դիրքորոշումը։