Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

«Ֆասթ Շիֆթ» ընկերության պարզաբանումը

Օրերս հայաստանյան մամուլում տեղ գտած հեռահաղորդակցության ծառայությունների դիմաց վճարումների ընդունման հետ կապված հրապարակումներին ի պատասխան  «Ֆասթ Շիֆթ» ՍՊ ընկերությունը տեղեկացնում է 

  1. Հեռահաղորդակցության ոլորտի մեր գործընկերների՝ գործակցության նոր պայմանների առաջարկին «Ֆասթ Շիֆթն» անհամաձայնություն է հայտնել՝ շուկայական տրամաբանությանը և փոխշահավետությանը դրանց հակասելու պատճառաբանությամբ, ինչին ի պատասխան՝ մեր գործընկերները միակողմանի խզել են համագործակցության պայմանագրերը։ Արդյունքում՝ մեր հայրենակիցները զրկվել են հեռահաղորդակցության ծառայությունների դիմաց արագ, անվտանգ և հարմարավետ վճարելու հնարավորությունից։

  2. Կապի որոշ օպերատորների հանրային պարզաբանումներում տեղ են գտել զրպարտչական ձևակերպումներ։ Մասնավորապես՝ կոմունալ ծառայություններ մատուցող մեր գործընկերների հետ համագործակցության պայմանները «4 անգամ» կամ «400%-ով» գերազանցող միջնորդավճարների պահանջի մասին հայտարարությունները որևէ կերպ հիմնավորված չեն և չեն համապատասխանում իրականությանը։ Նման համեմատական զուգահեռներ անցկացնելն իսկ անտրամաբանական է՝ հաշվի առնելով սակագների սահմանման խիստ տարբերվող մեթոդաբանությունը․ կոմունալ ծառայությունների սակագները պետական կարգավորման տիրույթում են, հեռահաղորդակցությունը՝ ազատ շուկայական մեխանիզմների կիրառման։

  3. Իրական որևէ հիմք չունեցող տեղեկությունների վկայաբերմամբ գնահատականներ հնչեցնելը չարդարացված մոտեցում է, նաև՝ բիզնես էթիկայի խախտում և վնասում է «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ գործարար համբավին։ 

  4. «Ֆասթ Շիֆթ» ընկերության վճարահաշվարկային ծառայությունների գնագոյացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ վճարումների ընդունման շուկայում տվյալ օպերատորի զբաղեցրած ծավալը, շրջանառության ծավալը, գործարքների քանակը, գործարքների միջին գումարը, ինչպես նաև ընկերության ներդրումները՝ կանխիկ դրամական միջոցների շրջանառության հետ կապված գործառնական ռեսուրսների, տերմինալների սպասարկման, թվային հարթակների կառավարման, անվտանգային ապահովության ուղղություններով։ Եվ չնայած սպասարկման, անվտանգության և ենթակառուցվածքների պահպանման աճող ծախսերին, հատկապես՝ վերջին մի քանի տարում, մեր հայրենակիցների համար վճարային ծառայությունների հասանելիության, պահպանման նկատառումով շարունակել ենք ծառայությունները մատուցել նույն պայմաններով։ 

  5. Գործող սակագների առաջարկվող գրեթե 50% կրճատումը համադրելի չէ առկա ծախսերի կառուցվածքին և կխախտի անգամ նվազագույն տնտեսական հավասարակշռությունը՝ գործնականում անհնար դարձնելով ծառայության մատուցումը։ 

  6. Հանրային տիրույթում կոմերցիոն բանակցություններ վարելու գործելաոճը խաթարում է առողջ և հավասար մրցակցությունը, շուկայում ձևավորում խտրական մթնոլորտ, որը որևէ կերպ չի կարող նպաստել ֆինանսական համակարգի կայունությանը և անկանխիկ տնտեսության զարգացմանը։

  7. Շուկայում առողջ մրցակցության և սպառողների համար հավասար հնարավորությունների պահպանման նպատակով «Ֆասթ Շիֆթ» ՍՊ ընկերությունը դիմել է ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին և ՀՀ Կենտրոնական բանկին։

«Ֆասթ Շիֆթը» վերահաստատում է իր հանձնառությունը՝ նպաստել վստահելի գործընկերության ու հաճախորդակենտրոն մշակույթի արմատավորմանը և բաց է փոխշահավետ համագործակցությունը շարունակելու ուղղությամբ բանակցությունների համար։ «Ֆասթ Շիֆթը» գործադրում է հնարավոր բոլոր ջանքերն  իր օգտատերերի՝ հեռահաղորդակցության ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու հարմարավետությունն ապահովելու ուղղությամբ։