«Քաղպայմանագիրը» նոր սահմանափակում է մոգոնում ԶԼՄ-ների համար
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բոլորովին էլ չի թաքցնում զանգվածային լրատվամիջոցների համար նոր սահմանափակումներ մտցնելու իր ցանկությունը։ Մեծամասամբ լրագրողներից կազմված այս իշխանությունը իր կառավարման հենց սկզբից էլ խնդիրներ ունեցել է մեդիայի հետ, իսկ այժմ այդ խնդիրները ավելի ու ավելի են սրվել։ Երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Լիլիթ Մինասյանը սահմանափակում է առաջարկել լրատվամիջոցների համար։
Ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանը հրատապ ասուլիս էր հրավիրել՝ նշելով, որ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական նոր դիրք է հայտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում։ Սուրեն Պապիկյանը դա «սուտ» է անվանել։ «Քանի որ այս հիբրիդային հարձակումներն ու խաղաղության դեմ ուղղված տարբեր նյուանսները շատանալու են նախընտրական փուլում, ես կարծում եմ, որ մենք պետք է օրենսդրական մեխանիզմով արգելենք, որ երբ լիազորված մարմինը հայտարարում է՝ նման բան տեղի չի ունեցել, պատասխանատվության ենթարկենք այն լրատվամիջոցներին, որոնք շարունակում են այդ լուրերը տարածել»,- առաջարկել է պատգամավորը։
Իսկ Պապիկյանը ոչ միայն համաձայնվել է այս պնդմանը, այլև առաջարկել է օրենքի նախագիծ մշակել։ Սա հերթական զսպման և սահմանափակման մեխանիզմ է դառնալու գործող իշխանությունների ձեռքին՝ ընդդեմ լրատվամիջոցների։ Հատկապես խորհրդարանական ընտրություններից առաջ նման վարքը վկայում է, որ փաշինյանական իշխանությունը ոչնչի առջև կանգ չի առնելու, իսկ նախկին լրագրողն էլ իր գործընկերներին սահմանափակելու, ազատ խոսքը ճնշելու համար նոր և վտանգավոր արկածախնդրության է գնալու։
Մոնիկա Կիրակոսյան




















Այս Կուսակցության գրանցումով ես ինձ հետ չեմ տանում ո՛չ զայրույթ, ո՛չ ափսոսանք, միայն երախտագիտությու...
Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրում...
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Կրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել Կարապետյան
Ադրբեջանն այլևս այն չէ, ինչ 1992-ին էր. այսօր այն ուժեղ պետություն է, որն ունակ է պաշտպանել իրեն. Ալ...
Սպիտակում «Mercedes» բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին
Պրեմիերա․ Սուպեր Սաքո և Սուրո-«Հասնեմ քեզ»
Կենսաթոշակը 50%-ով ավելացնելու մեր առաջարկը ռեալ է և հիմնված է հստակ հաշվարկների վրա․ Ցոլակ Ակոպյան
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան