Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Վիդեո

«Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս». Արամ Վարդևանյան

Փետրվարի 2-3-ը Վաշինգտոնում անցկացվում է ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը (International Religious Freedom Summit)։ Գագաթաժողովին ելույթ է ունեցել նաև փաստաբան Արամ Վարդևանյանը: «Ելույթի ընթացքում, հենց այն պահին, երբ ներկայացնում էի Արցախում իրականացված էթնիկ զտման հանգամանքները, երբ ավելի քան 120000 մեր հայրենակիցներ ստիպված եղան լքել իրենց տները, հարազատների գերեզմանները՝ զրկվելով նաև եկեղեցիներ ու վանքեր այցելելու հնարավորությունից, Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս։ Կարող եմ ասել, որ, բնականաբար, այն որևէ ազդեցություն չունեցավ, և ինչպես պատկերացրել ու նախատեսել էի, ներկայացրի Արցախի մեր հայրենակիցների խղճի և կրոնի ազատության երաշխիքների ամբողջական արգելափակման փաստերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում կառավարության կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ ակնհայտ ապօրինի միջամտությունների, ներքին գործերին խառնվելու բոլոր այդ գործողությունները»,- Alpha News-ի հետ զրույցում նշել է Վարդևանյանը։

Փաստաբանը ներկայացրել է նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ տեղի ունեցող ապօրինությունները։ «Ներկայացրի նաև քաղաքական հետապնդումների փաստերը։ Բոլոր շեշտադրումները, որոնք արդեն իսկ բարձրաձայնվել էին նախկինում, կրկին ներկայացվեցին այդ հարթակից։ Հատուկ ուզում եմ ընդգծել, որ բոլոր ներկայացված հանգամանքները զուգահեռաբար ուղեկցվում էին Հայաստանի Հանրապետությունը որպես ֆանտաստիկ երկիր ներկայացնելով, մեր հայրենակիցները և մեր ազգը նկարագրվեցին որպես իսկապես նվիրյալ, աշխատասեր և տաղանդավոր ժողովուրդ։ Միևնույն ժամանակ, կարևոր էր շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունում առկա են քաղաքական հետապնդումների բազմաթիվ դեպքեր։ Բայց, դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն մեղավորության բաժին ունի այդ ամենում։ Խոսքը վերաբերում է օրվա իշխանություններին, որոնք ապահովում են այդ քաղաքական հետապնդումները։ Միևնույն ժամանակ, մենք ունենք հասարակություն, որը դեմ է այդ ամենին, չի հանդուրժում և համերաշխ չէ այդ ամենի հետ»,- եզրափակել է Վարդևանյանը։