Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Նոր մանրամասներ. տելեկոմներ-վճարահաշվարկային կազմակերպություններ լարվածությանն արձագանքում են վերջիններս. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ համարում անդրադարձել էինք Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում ծագած լարվածությանը, որն ավարտվեց վճարահաշվարկային մի շարք ընկերությունների հետ պայմանագրերի խզմամբ: Ինչպես հայտնի է, փետրվարի 1-ից Viva, Team Telecom Armenia և Ucom ընկերությունների ծառայությունների վճարումն այլևս հնարավոր չէ իրականացնել Telcell, EasyPay և այլ համակարգերի միջոցով։

Տեղեկացրել էինք, որ կապի օպերատորներն, ըստ իրենց հրապարակային հայտարարությունների, առաջարկել են միջնորդավճարները համապատասխանեցնել շուկայում գործող համադրելի սակագներին՝ անգամ քննարկելով փուլային նվազեցման տարբերակները։ Սակայն վճարահաշվարկային ընկերությունները մերժել են այդ առաջարկները՝ առանց տնտեսապես հիմնավորված բացատրությունների կամ հակադարձ տարբերակների ներկայացման։

Ինչպես նշել էինք հրապարակման մեջ, մենք դիմել էինք նաև վճարահաշվարկային կազմակերպություններին՝ ստանալու նրանց պարզաբանումները: Առաջինն արձագանքել է «Թելսել» ընկերությունը, որն անդրադառնալով այն հարցին, թե «մասնագիտական շրջանակների գնահատմամբ՝ վճարահաշվարկային ընկերությունները կապի օպերատորներից պահանջել են միջնորդավճարներ, որոնք որոշ դեպքերում մինչև 4 անգամ գերազանցել են այն սակագները, որոնք նույն համակարգերը կիրառում են, օրինակ՝ կոմունալ ծառայությունների համար», պատասխանում նշել է. «Նախ՝ նշենք, որ «Թելսել» ԲԲԸ-ն որևէ նոր սակագին չի սահմանել և չի բարձրացրել գործող սակագները։ Նույն սակագները գործել են վերջին մի քանի տարվա ընթացքում։ Երեք բջջային օպերատորների համար կիրառվել են տարբեր սակագներ, ինչը պայմանավորված է հավաքագրվող գումարների ծավալների, գործարքների քանակի և միջին վճարման չափի տարբերություններով։ Սակագների նվազեցման պահանջը ներկայացվել է հենց կապի օպերատորների կողմից։ Մասնավորապես՝ մեկ օպերատորի կողմից՝ 2025 թ. նոյեմբերի 20-ին, մյուսի կողմից՝ նոյեմբերի 25-ին, երրորդի կողմից՝ դեկտեմբերի 11-ին։ Հատկանշական է, որ բոլոր օպերատորների պահանջած սակագները նախատեսված էին նույն ժամանակահատվածի համար։ Մեր ընկերության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել բջջային օպերատորների գործընկերների հետ, ներկայացրել են մեր գործունեության առանձնահատկությունները և պարզաբանել, որ առաջարկվող սակագները մեզ համար ընդունելի չեն։ Այն պնդումը, թե գոյություն ունի մինչև 4 անգամ տարբերություն, մեր գնահատմամբ, ունի առավելապես մանիպուլ յատիվ բնույթ։ Տարբեր կոմունալ ծառայությունների համար գործում են տարբեր սակագներ, նույնը՝ բջջային օպերատորների դեպքում։ Կախված համեմատության հիմքից՝ հնարավոր է նշել թե՛ 4 անգամ տարբերություն, թե՛ նույնական սակագներ։ Այդ տոկոսադրույքները կոմերցիոն գաղտնիք են և հրապարակման ենթակա չեն, սակայն կարող ենք վստահեցնել, որ որոշ դեպքերում դրանք համարժեք են։ Այսպիսով, խնդիրը միջնորդավճարների բարձրացումը չէ. մենք սակագներ չենք բարձրացրել։ Ընդհակառակը, ստացել ենք պահանջ բոլոր բջջային օպերատորների համար սահմանել նույն սակագինը, ինչը կոմերցիոն և մրցակցային արդար սկզբունքներին չի համապատասխանում»:

Ինչ վերաբերում է օպերատորների առաջարկին՝ միջնորդավճարները համապատասխանեցնել շուկայում գործող համադրելի սակագներին՝ քննարկելով նաև փուլային նվազեցման տարբերակները, «Թելսել» ընկերությունից պատասխանում են. «Կապի օպերատորների կողմից առաջարկված սակագները շուկայում գործող ո՞ր սակագների հետ են համադրելի, հստակեցված չէ։ Կրկին նշենք, որ տարբեր կոմունալ ծառայությունների և տարբեր օպերատորների համար գործում են տարբեր սակագներ և տարբեր հաշվարկման մեխանիզմներ։ Բանակցությունների ընթացքում մեր կողմից երկու անգամ առաջարկ է ներկայացվել բոլոր օպերատորների համար սակագները համաչափ նվազեցնելու վերաբերյալ, սակայն ոչ բոլորի համար նույն սակագին սահմանելու։ Մեր առաջարկի արդյունքում օպերատորներից մեկի համար սակագինը գրեթե համընկնում էր իրենց պահանջածի հետ։ Այնուամենայնիվ, երեք օպերատորներն էլ մերժել են մեր առաջարկը։

2025 թ. դեկտեմբերի վերջին օպերատորներից մեկի կողմից ստացել ենք պայմանագրի լուծման ծանուցում, համաձայն որի՝ 2026 թ. փետրվարի 1-ից պայմանագիրը համարվում է լուծված։ 2026թ. հունվարի 26-ին մեր պաշտոնական հարթակներով տեղեկացրել ենք հաճախորդներին, որ տվ յալ օպերատորի օգտին վճարումներ այլևս հնարավոր չի լինի իրականացնել՝ պայմանագրի միակողմանի լուծման պատճառով։ Նույն օրը՝ ավելի ուշ, մյուս երկու օպերատորները նույնպես մեզ ծանուցել են պայմանագրերի դադարեցման մասին՝ համապատասխանաբար փետրվարի 1-ից և փետրվարի 2-ից։ Չնայած այն հանգամանքին, որ, պայմանագրի համաձայն, նրանք պարտավոր էին մեզ տեղեկացնել առնվազն 30 օր առաջ, այդ պահանջը չի պահպանվել, և ծառայությունը դադարեցվել է փետրվարի 2-ից։

Հատկանշական է, որ երեք բջջային օպերատորներն էլ ունեն իրենց խմբին պատկանող վճարահաշվարկային ընկերություններ։ Ըստ հրապարակումների, այդ ընկերությունների համար առաջարկված սակագներն ընդունելի են։ Սա բնական է, քանի որ նույն խմբի ընկերությունները կարող են ունենալ ներքին պայմանավորվածություններ և համատեղ ծախսեր, ինչը թույլ է տալիս կիրառել ավելի շահավետ սակագներ։ Սակայն մեզ հետ պայմանագրերի միակողմանի դադարեցմամբ երեք օպերատորները իրենց վճարահաշվարկային ընկերությունների համար ստեղծում են արհեստական մրցակցային առավելություն։ Սա, մեր գնահատմամբ, նմանվում է օլիգոպոլ համակարգի ձևավորման փորձի։ Այդ հարցին վերջնական գնահատական կարող են տալ միայն համապատասխան պետական մարմինները։ Եթե այդ վճարահաշվարկային ընկերությունները կարող են աշխատել օպերատորների առաջարկած սակագներով, ապա արդար մրցակցության պայմաններում պետք է կիրառվեն մարքեթինգային և ծառայությունների որակի բարելավման գործիքներ, որպեսզի հաճախորդը ազատ ընտրությամբ նախընտրի համապատասխան վճարամիջոցը։ Մինչդեռ մեր ընկերությանը պարզապես զրկել են ծառայություն մատուցելու հնարավորությունից, ինչից շահում են օպերատորների խմբում գործող մեր ուղիղ մրցակիցները։ Ամենակարևորն այն է, որ այս իրավիճակից տուժում են քաղաքացիները, հատկապես մարզերում և գյուղական համայնքներում բնակվող մարդիկ։ Նրանք էականորեն կորցրել են իրենց համար հարմար և հասանելի 24/7 կանխիկով և բջջային հավելվածով վճարման հնարավորությունը և կանգնել են լրացուցիչ դժվարությունների առաջ։ Ստացվում է, որ հաճախորդների համար վճարման տեսանկյունից ստեղծվել է անհարմարավետություն»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում