Տեսչական մարմինը Երևանում և Լոռու մարզում լցակայանների գործունեություն է դադարեցրել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Երևանի, Աթոյան 109/10 հասցեում շահագործվող «Կարբոն Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանում, ինչպես նաև Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի 24-րդ փողոցի 2-րդ հասցեում «Արտակ Բադալյան» ԱՁ-ի կողմից շահագործվող հեղուկ վառելիքի վաճառքի կետում։
Հետազոտությունների ընթացքում արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, ինչպես նաև քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության համար։
Հիմք ընդունելով արձանագրված խախտումների վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ Երևանում գործող «Կարբոն Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող և Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում շահագործվող լցակայանների աշխատանքները ամբողջությամբ դադարեցվել են՝ մինչև հայտնաբերված խախտումների ամբողջական վերացումը։
Տեսչական մարմնից նաև տեղեկացնում են, որ մասնագետների իրականացրած հետևողական բացատրական աշխատանքների արդյունքում երկու տնտեսավարողներն էլ կամովին ապամոնտաժել են լցակայանները։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի