Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

«Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Иштоян забил гол». Եվ դահլիճը պայթում է ծափահարություններից։ Ավարտվում է առաջին խաղակեսը։ Կիևի «Դինամոն» և Երևանի «Արարատը» 15 րոպե ժամանակ ունեն վերադասավորումներ անելու, մի քիչ հանգստանալու և խաղադաշտ վերադառնալու համար։ Երկրորդ խաղակեսի ավարտին Իշտոյանը կրկին գրավում է «Դինամոյի» դարպասը, և դահլիճում կրկին ծափահարություններ են հնչում։

Ֆիլմերի պրեմիերաների ժամանակ սովորաբար ավարտին են հնչում ծափահարություններ՝ ուղղված ստեղծագործական կազմին։ Բայց փետրվարի 5-ին, երբ «Մոսկվա» կինոթատրոնում «Արարատ 73» սպորտային դրամայի պրեմիերան էր, դահլ իճում ծափահարություններ էին հնչում, երբ արարատցիները գնդակն ուղարկում էին հակառակորդի դարպասը։ Աննկարագրելի ոգևորություն էր տիրում, կարծես նորից 1973 թվականն էր, երբ «Արարատը» չեմպիոն ու գավաթակիր դարձավ, երբ համազգային ուրախություն էր տիրում Երևանի փողոցներում, երբ ցնծում էին բոլորը՝ անկախ սեռից, տարիքից, մասնագիտությունից։ Պատմում են, իսկ ավագ սերունդը նաև հիշում է, որ այդ օրը մայրաքաղաքի փողոցներում ասեղ գցելու տեղ չկար, մարդիկ գիշերով դուրս էին եկել նշելու սիրելի թիմի հաղթանակը։

Դրա մասին է պատմում «Արարատ 73» սպորտային դրաման։ Այն նվիրված է ֆուտբոլային թիմի հաղթանակին և թիմի գլխավոր մարզիչ, խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի հիշատակին: Վերջինիս գլխավորությամբ 1973 թվականին՝ մեկ տարվա ընթացքում, «Արարատը» դարձավ և՛ ԽՍՀՄ գավաթակիր, և՛ ԽՍՀՄ չեմպիոն։

Ֆիլմում յուրահատուկ շերտերով կբացահայտեք Նիկիտա Սիմոնյան մարդուն և մարզչին, թե որքան դժվարությամբ է նա իրեն գտնում երևանյան նոր միջավայրում, որքան տարօրինակ են նրա համար հարևանների՝ իր հետ զրույցի բռնվելու, համեղ մի բան հյուրասիրելու ցանկությունները։ Թե որքան տքնաջան ու նուրբ աշխատանքի արդյունքում է նա կարողանում կամուրջներ ստեղծել թիմի խաղացողների հետ, թե ինչպես են վերջիններս բակային կռվի մեջ մտնում՝ պաշտպանելով Սիմոնյանին, անգամ այն դեպքում, երբ այնքան էլ չեն համակրում «վերևից նշանակված» մարզչին։

Ֆիլմը ձեզ անընդհատ կհիշեցնի մեր ինքնության կարևորագույն հենասյուների մասին՝ Արարատ լեռան, որը պարբերաբար հայտնվում է կադրում, Եկեղեցու և հավատքի մասին։ Ընդ որում՝ դեպի վանական համալիրներից մեկը կատարված արշավ-քայլերթն էլ ավելի է մտերմացնում թիմակիցներին և մարզչին։

Սա ֆիլմ է մեր, մեր պատմության, հիշողության, միասնության մասին։ Սա ֆիլմ է այն մասին, թե որքան կարևոր են հաղթանակները պետության և հասարակության համար, ինչպես դրանք կարող են «վերակենդանացնել» մարդկանց։ 1973 թվականին գրանցված հաղթանակը 53 տարի անց էլ շարունակում է ապրեցնել ու ոգևորել հայ մարդուն։ «Արարատի» պատմությունը վկայությունն է նրա, որ կարող են լինել բարդ ժամանակներ, դժվարություններ, խոչընդոտներ, բայց միասնական աշխատանքը, համառությունը տալիս են ցանկալի արդյունքը, իսկ ցանկալի արդյունքը հաղթանակն է։

«Արարատ 73»-ը AP Cinema կինոընկերության և START առցանց կինոթատրոնի համատեղ նախագիծն է: Ֆիլմի ռեժիսորն է Մհեր Մկրտչյանը, գլխավոր պրոդյուսերը՝ Վալերի Սահարյանը։ Ֆիլմում նկարահանվել են Եգոր Բերոևը, Սոֆյա Դոնյանցը, Քսենիա Ալֆերովան, Սերգեյ Շակուրովը, Սերգեյ Գազարովը, Բաբկեն Չոբանյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Դավիթ Մանոյանը, Արծրուն Չոբանյանը, Հայկ Աղաքարյանը (Freestyle), Սեյրան Մովսիսյանը, Լևս Դավթյանը, Էդվին Հակոբյանը, Անահիտ Կիրակոսյանը և այլք։

Նախքան ֆիլմի դիտումը Վալերի Սահարյանն առաջարկեց ծափահարություններ ուղարկել երկինք՝ սիրելի մարզիչ Նիկիտա Սիմոնյանին, առանց որի «Արարատի» հաղթանակն իրականություն չէր դառնա։ Դահլիճում ստեղծագործական խմբի հետ ներկա էին նաև լեգենդար ֆուտբոլային թիմի որոշ անդամներ, որոնց ևս ողջունեցին մի քանի րոպե շարունակվող ծափողջույններով։ Ռեժիսոր Մհեր Մկրտչ յանն ասաց՝ ֆուտբոլային թիմի տղաների և մարզչի անունները, նրանց մասին պատմություններ լսելով՝ սերունդներ են մեծացել։ «Ռեժիսորի համար կա վախ։ Կարելի է նկարել վատ, անցողիկ, անհաջող ֆիլմ։ Բոլոր ռեժիսորների կենսագրության մեջ լինում են նման ֆիլմեր։ Բայց այս թեման տապալելը ռեժիսորի համար անհաջողություն չէ, ինքնասպանություն է»,-նշեց Մկրտչյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում