2026 թ. հունվարին ՀՀ-ում բազմաթիվ ապրանքախմբերում գնաճ է արձանագրվել. վիճակագրություն
ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2026 թ. հունվարը 2025 թ. հունվարի նկատմամբ) կազմել է 3.8 %: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, որն այսօր հրապարակել է «Սպառողական գների ինդեքսը ՀՀ–ում 2026 թ. հունվարին» զեկույցը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Կոմիտեից նշում են, որ 2026 թ. հունվարին 2025 թ. հունվարի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.9 % գնաճ:
2026 թ. հունվարին 2025 թ. հունվարի համեմատ էականորեն աճել են հետևյալ ապրանքատեսակների գները` ձավար` 5 %–ով, ալյուր՝ 5.5 %–ով, մակարոնեղեն՝ 8.2 %–ով, հնդկացորեն՝ 10.2 %–ով, թռչնամիս` 4.5 %–ով, տավարի, խոզի և գառան մսեր՝ համապատասխանաբար 12.8 %–ով, 13.1 %–ով և 14.1 %–ով, թարմ կաթ՝ 5.4 %–ով, պանիր՝ 6.4 %–ով, մածուն՝ 6.7 %–ով, թթվասեր՝ 8.9 %–ով, ձու` 11.7 %–ով, կարագ և մարգարին՝ 7.3 %–ով և 9.8 %–ով, շաքարավազ` 2.2 %–ով, արևածաղկի բուսական յուղ` 6.5 %–ով և այլն։

Բանջարեղենի և մրգի ապրանքախմբերում 2026 թ. հունվարին 2025 թ. հունվարի համեմատ արձանագրվել է 2.9 % գնանկում և 4.5% գնաճ:
2026 թ. հունվարին 2025թ. դեկտեմբերի համեմատ Հայաստանում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 4.5 % և 1.6 % գնանկում։ Ինչ վերաբերում է հեղուկ ածխաջրածիններին (բութան, պրոպան և այլն), ապա այս ապրանքախմբում արձանագրվել է 9.2 % գնաճ։ 2026 թ. հունվարին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 223.8 դրամ:
Ծառայությունների սակագները 2026 թ. հունվարին աճել են 2.6 %-ով:
2026 թ. հունվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 380 դրամ (2025 թ. հունվարին այն կազմել է 397.9 դրամ):




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times