Հայաստանում ունենք 1,2 մլն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք․ Նարեկ Կարապետյան
Որպեսզի մեր երկիրը ակտիվ զարգանա 300 հազար նոր աշխատատեղ պետք է ստեղծենք, դա առաջնային նպատակն է մոտակա 5 տարում։
Շանթ հեռուստաընկերության եթերում ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Մեր երկրում, 3 մլն բնակչությամբ երկրում կա 800 հազար գրանցված աշխատող, ունենք 500 հազար թոշակառուներ, 300-500 հազար աշակերտ և ուսանող։ Այսինքն Հայաստանում 1,8 մլն մարդ ունենք, որոնք կամ աշխատում են, կամ չեն կարողանում աշխատել։ Եվ ունենք 1,2 մլն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք՝ տնային տնտեսուհիներ, գյուղաբնակներ, որոնք թեև աշխատում են գյուղատնտեսության մեջ, բայց կայուն եկամուտ չունեն։
Որպեսզի մեր երկիրը ակտիվ զարգանա, մեր 800 հազար աշխատող գրանցված քաղաքացիներին ևս 300 հազարը պետք է ավելացնենք, դա պիտի լինի առաջնային նպատակը մոտակա 5 տարում, որպեսզի 1,1 մլն մարդ աշխատելով կարողանա 500 հազար մարդու թոշակ տա և հարկ վճարելով ապահովի աշակերտների ուսման ծախսերը»,- նշել է նա։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times