Հայաստանում առաջին հերթին պետք է ստեղծել շինանյութի գործարաններ. «Մեր Ձևով» շարժման համակարգող
«Հայաստանում օգտագործվող շինարարական ապրանքների մոտ 80 տոկոսը ներմուծվում է այլ երկրներից. այսինքն ամբողջ տնտեսական էֆեկտիվությունը երկարաժամկետ արդյունք չի թողում»,-«Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց «Մեր Ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց, որ քաղաքացիները վարկ են վերցնում, գնում բնակարան, շինարարության ժամանակ մեծ մասամբ հայկական ապրանքներ չեն օգտագործում, այլ ներմուծված։
Ն. Կարապետյանը հայտարարեց, որ առաջին հերթին պետք է ստեղծեն գործարաններ, որպեսզի հայկական շինանյութը կարողանա ապահովել բնակարանաշինության համար անհրաժեշտ շինանյութի 80-90 տոկոսը, որից հետո զարկ կտան շինարարության աճին, որպեսզի ամբողջ արդյունքը մնա Հայաստանում, նաև կստեղծվեն նոր աշխատատեղեր։
«Մեր Ձևով» շարժման համակարգողն ասաց, որ Հայաստանի բազմաթիվ համայնքներում բացի պետական աշխատանքից, շատ քիչ այլընտրանք կա։
«Սա ցույց է տալիս, որ մեր երկիրը վերջին 35 տարվա ընթացքում որևէ տնտեսական քաղաքականություն չի որդեգրել, բացի Երևանի զարգացումից, իսկ Երևանում էլ տնտեսության զարգացումը հիմնականում ծառայությունների, շինարարության հաշվին է»,- ասաց նա։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times