Դեղերի գների նվազումը չի սահմանափակվի 20 տոկոսով․ որոշ դեղերի գներ կարող են նվազել մինչև 50 տոկոսով․ Նարեկ Կարապետյան
«Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերից մեկը դեղորայքի 20 տոկոս էժանացումն է։ Մեր գնահատմամբ՝ Վրաստանի փորձն այստեղ ամբողջությամբ կիրառելի է»,-«Շանթ» հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Տարածաշրջանում, կարելի է ասել, որ ամենաթանկ երկիրը Հայաստանն է, բայց ոչ այն պատճառով, որ շրջափակման մեջ է գտնվում, ինչպես ասում են, այլ որովհետև մեր շուկան լիարժեք ազատականացված չէ։ Հայաստանում դեղերի ներմուծման համար գործում է առանձին թույլտվությունների և գրանցման համակարգ։ Օրինակ՝ եթե դեղը Գերմանիայում ստացել է թույլտվություն և ազատ շրջանառվում է այնտեղ, Հայաստան ներմուծելիս պետք է կրկին գրանցվի Հայաստանում։ Այդ գործընթացը տևում է ամիսներ, երբեմն՝ տարիներ։ Դրա հետևանքով խոշոր դեղագործական ընկերությունները պարզապես չեն գալիս Հայաստանի փոքր շուկայի համար առանձին գրանցում անցնելու։
Եթե մենք այս համակարգը փոխենք, ապա, մեր հաշվարկներով, դեղերի գների նվազումը չի սահմանափակվի միայն 20 տոկոսով․ որոշ դեղերի դեպքում այն կարող է հասնել մինչև 50 տոկոսի։ Սա կթեթևացնի առողջապահության բյուջեի բեռը և հնարավորություն կտա բժշկական ապահովագրությունը իրականացնել ավելի լայն սպեկտրով»,-ասել է Նարեկ Կարապետյանը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times