Ցանկացած հակապետական և հակազգային գործողություն, որը իրականացվում է մեր երկրում, պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ. Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Նկատե՞լ եք՝ ցանկացած հակապետական և հակազգային գործողություն, որը իրականացվում է մեր երկրում, պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ։
Իշխանությունները գլուխ են գովում՝ «մենք միակողմանի կերպով չենք հանձնել Տավուշի մարզում մեր վերահսկողության տակ գտնվող տարածքները օկուպանտ թշնամուն․ մենք ստացել ենք սահմանազատված սահման»։
Սակայն իրականության մեջ դա պարզապես պատ է, որի մոտ Փաշինյանը հաճախ կազմակերպում է զբոսաշրջային այցեր, իսկ Հ1-ը այդ մասին պուպուշ ռեպորտաժներ է պատրաստում։
Հիմա ատոմակայանը կփակեն ու կասեն՝ «այդ ատոմակայանի շահագործումը խնդրահարույց էր և վտանգավոր, դրա փոխարեն մենք կկառուցենք մոդուլային ատոմակայան»։
Բայց կլինի հետևյալը․ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով ատոմակայանը կփակեն, և մեզ բոլորիս կդնեն թշնամի պետություններից կախվածության մեջ։
ՀԳ․ Այս ամենը Նիկոլ Փաշինյանի
«Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը»
տրամաբանության շարունակությունն է, որտեղ կորուստը մատուցվում է որպես ձեռքբերում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի