Ուժեղ Հայաստանի տեսլականով ու Հայաստանում իրական փոփոխությունների ծրագրով Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը Երևանի Շենգավիթ համայնքում էր
«Մեր ձևով» շարժման անդամները Շենգավիթ վարչական շրջանում բացել են շարժման միանգամից 3 տարածքային գրասենյակներ:
Նարեկ Կարապետյանն իր ելույթում շեշտել է, որ ութ տարի առաջ երկրում ղեկավար դարձավ մի մարդ, որը տվել է բազմաթիվ խոստումներ, բայց չի կատարել դրանք։
«Աղքատությունը ութ տարում մեր հարևան երկրները երկու անգամ նվազեցրել են»,- նկատել է Նարեկ Կարապետյանը ու շարունակել. «Հիմա` հինգ տարի հետո, էլի է խոսք տալիս։ Հիմա էլ խոսք է տալիս, ասում է՝ խաղաղություն է լինելու։ Բան կա՞ր, որ խոսք տվեց ու արեց, ժողովուրդ ջան։ Ո՛չ»։
Նարեկ Կարապետյանի խոսքով, գործող իշխանությունները յուրաքանչյուր ընտանիքի ուսերին պարտքի բեռը տարեցտարի ավելացնում են։
« 1.7 միլիարդ դոլար վարկ է վերցրել։ Որպեսզի հասկանաք՝ դա ինչքան է՝ այդ 1.7 միլիարդը, Հայաստանի անկախության առաջին 16 տարում 1.6 միլիարդ դոլար էր վարկը։ 16 տարում այնքան վարկ չեն վերցրել, ինչքան այս ղեկավարը մել տարում։ Ի՞նչ է սա նշանակում. որ ինչ խոսք են տալիս՝ չեն անում։ Մեզ պետք է մարդ, որ սովոր չէ խաբելու։ Երկու անգամ շանսը տրվել է, ժողովուրդ ջան։ Չեմ կարծում, որ մեր ժողովուրդը պետք է երրորդ շանսը տա նույն մարդուն։ 1.7 միլիարդով, որ իրենք պարտք են վերցրել, կարելի էր Հայաստանում ապահովել 80,000 նոր աշխատատեղ», - եզրափակել է Նարեկ Կարապետյանը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի