Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Տնտեսություն

Չինաստանը հինգ տարում կառուցել է ավելի շատ էներգահզորություններ, քան ԱՄՆ-ը՝ ողջ պատմության ընթացքում

Չինաստանն ավարտել է 2025 թվականը էներգետիկ համակարգի ռեկորդային ընդլայնմամբ։ Երկրում էլեկտրակայանների ընդհանուր դրվածքային հզորությունը 2025 թվականի վերջին հասել է 3,89 ՏՎտ-ի, ինչը 16,1%-ով բարձր է 2024 թվականի ցուցանիշից։ Սա նշանակում է 540 ԳՎտ զուտ աճ մեկ տարում։ Ոչ մի այլ խոշոր տնտեսություն այս տարի չի կարողացել ավելացնել իր հզորությունները համադրելի մասշտաբներով։ Աճի մեծ մասն ապահովել են արևային էլեկտրակայանները. Չինաստանը գործարկել է ավելի քան 430 ԳՎտ նոր արևային և քամու էլեկտրակայաններ՝ հասցնելով այդ աղբյուրների գումարային հզորությունը ավելի քան 1,8 ՏՎտ-ի։

Արևային էներգետիկայի դրվածքային հզորությունը հասել է 1,2 ՏՎտ-ի՝ նախորդ տարվա համեմատ աճելով 35,4%-ով։ Քամու էներգետիկայի հզորությունն աճել է մինչև 640 ԳՎտ, ինչը 22,9%-ով բարձր է 2024 թվականի մակարդակից՝ շնորհիվ ցամաքային և ծովային նախագծերի զարգացման։ Հատկապես ակտիվ աճել են ներդրումները ցամաքային քամու էներգետիկայում՝ տարվա ընթացքում ավելանալով գրեթե 50%-ով՝ շեշտը դնելով խոշոր ներքին նախագծերի և մեծ երկարության էլեկտրահաղորդման գծերի վրա։ Ընդհանուր ներդրումները խոշոր էներգետիկ նախագծերում գերազանցել են 3,5 տրիլիոն յուանը (մոտ $500 միլիարդ), ինչը 11%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։

Ֆինանսավորման նման մակարդակը դարձել է աննախադեպ երկրի համար և արտացոլում է էներգահամակարգի մասշտաբային զարգացումը։ ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության վարչության գնահատմամբ՝ 2025 թվականին երկրում գործարկել են մոտ 63 ԳՎտ նոր գեներացնող հզորություններ. սա 6-8 անգամ պակաս է, քան նույն ժամանակահատվածում Չինաստանում արևային և քամու էներգետիկայի համախառն աճը։ Համեմատության համար՝ ԱՄՆ էներգահամակարգի ընդհանուր դրվածքային հզորությունն այժմ կազմում է 1 ՏՎտ։ Ինչպես նշում է Bloomberg-ը, 2021 թվականից ի վեր Չինաստանն ավելացրել է ավելի շատ նոր հզորություններ, քան ամերիկյան ողջ էներգահամակարգը կուտակել է իր ողջ պատմության ընթացքում։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]