Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանը ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ամիսներ առաջ հայտարարել եմ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մեկնարկը, համոզված լինելով, որ պետությունները կորուստներից հետո վերականգնվում են ծրագրերի, գաղափարների, կամքի և երկրին նվիրված, ունակ մարդկանց համախմբման շնորհիվ։

Սա վերկուսակցական նախաձեռնություն է, մեր քաղաքացիների մասին և նրանց մասնակցությամբ կազմվող ծրագիր։ Այստեղ պիտի համախմբվեն մեր քաղաքացիների, ոլորտային լավագույն մասնագետների, գործիչների, հանրային դեմքերի, սրտացավ ու կարող մարդկանց գաղափարները՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու և հետպատերազմյան վերականգնման գնալու միասնական նպատակով։

Ձևաչափի մասին

«Առաջարկ Հայաստանին» գաղափարը Նոյյան տապանի պես մի բան է։ Միայնակ փրկվել հնարավոր չէ։ Ոչ մի անհատ, ոչ մի կուսակցություն, ոչ մի դաշինք միայնակ չի կարող մեծ արդյունքի հասնել։ Մեր խնդիրներն այնքան խորն են, վիճակը՝ այնքան բարդ, որ այլ մոտեցում է պետք։ Եթե ուզում ենք դուրս գալ այս վիճակից, գնալ հետպատերազմյան վերականգնման, վերականգնել մեր ազգային արժանապատվությունը, բոլոր ոլորտներում ապահովել աճ, ունենալ բարեկեցիկ, բարգավաճ Հայաստան, ոտքի կանգնող հայկական աշխարհ, ապա պետք է ստեղծենք պետական, գիտական, մասնագիտական մտքի «նոյյան տապան», որտեղ կուսակցական պատկանելությունը ոչ մի նշանակություն չունի, որտեղ հարգի են գիտելիքը, սկզբունքները, մարդկային որակները և պատրաստակամությունը՝ թեկուզ անձնապես տուժել, բայց օգնել երկրին։
Ես մտադիր եմ իսկապես քաղաքական, հանրային Նոյյան տապան ստեղծել, որտեղ կհավաքվեն բոլոր հետաքրքիր առաջարկները, գաղափարները, լուծումները, որտեղ ամեն մարդ կգտնի իր անելիքը, իր տեղը, երկրին օգուտ տալու իր ձևը։
 
Ինչպես Նոյը տեսավ փրկության և վերածննդի ճանապարհը, նույնը մենք պիտի փորձենք անել այսօր։
Ես անելու եմ այնպես, որ բոլոր ունակ մարդիկ, կամք, սկզբունքներ ունեցող, աշխատելու ցանկություն ունեցող գործիչներն ունենան իրենց կարևոր տեղն այն թիմում, որն ընտրությունների կգնա «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։
 
Խնդիրները շատ են, ծանր են, բայց մենք դրանց պիտի նայենք որպես փորձություն, որը մեզ այս կյանքում տրվել է հաղթահարման համար։ Եթե պիտի վախենանք մեր սեփական երկրի խնդիրները լուծելուց, ապա ո՞ւմ ենք դրանք թողնում։ Մենք կարող ենք և պարտավոր ենք դրանք լուծել։ Ուժերի համախմբումը, իրար լսելու ունակությունը, ներքին համերաշխությունը, կարող-ունակ մարդուն գնահատելու մեր վճռականությունը կբերեն լուրջ արդյունքների։ Ես ձևաչափը պատկերացնում են այդպես. անկախ իրավական լուծումից՝ այն պետք է լինի կարող անհատների «Նոյյան Տապան», որը սկիզբ կդնի նոր կյանքի, նոր հաջողությունների։
 
Նախընտրական ցուցակի մասին
 
Այսքան ժամանակ որևէ մեկն ինձ չի դիմել ցուցակում այս կամ այն տեղը զբաղեցնելու համար։ Ինձ համար սա շատ կարևոր է։ Ես իմ մեջ ունեի որոշում, որ ով էլ դիմեր նման հարցով՝ անկախ իր արժեքից, իր գիտելիքներից, ասելու էի՝ ցտեսություն, քեզ համար տեղ չկա։ Հիմա մանդատակռվի ժամանակը չէ։
Ես ուզում եմ ամենակարևոր սկզբունքն արձանագրենք.
 
պաշտո´նը չի կարևոր, երկի´րն է կարևոր, մանդա´տը չի կարևոր, աշխատանքի արդյո´ւնքն է կարևոր։
Եվ հիմա հայտարարում եմ.
 
Պատրաստ եմ ստեղծելու հնարավորություններ՝ գիտելիք, սկզբունքներ, կամք, ունակություն, աշխատասիրություն ունեցող անհատների և միավորների համար։
 
Այս հայտարարությունն օրեր առաջ պաշտոնապես արել եմ երիտասարդության հետ հանդիպման ժամանակ։ Ասել եմ՝ ձերն է ապագան, դուք եք երկրի տերը՝ ձեր փայլուն առաջարկներով, ձեր խանդավառությամբ, ձեր՝ երբեք չկոտրվելու վճռականությամբ. եկե´ք, կպեք գործին։
 
Նույնն այսօր ասում եմ լայն շրջանակներին։ Եթե ունեք ցանկություն, պատրաստակամություն՝ դժվար աշխատանքի, ընդունում եք «Առաջարկ Հայաստանին» ծրագրի գաղափարները, պատրաստ եք ձեր առաջարկներով և ներկայությամբ ուժեղացնելու այդ ծրագիրը, ապա ես պատրաստ եմ համատեղ աշխատանքի։