Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Որոշումը լրիվ նախընտրական կաշառք է, բայց որի համար փող չկա․ Հրայր ԿամենդատյանՊետական մարմինները պետք է լինեն անկախ և չենթարկվեն օրվա իշխանություններին․ Արմեն ՄանվելյանՓակվող դպրոցների շուրջ մեր արդար աղմուկը ցավեցրել է վարչախմբին. Մենուա ՍողոմոնյանUBPay-ը և MoneyTO-ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա Փաշինյանի կեղծ խաղաղությունը և հակառուսական դրսևորումներըԹաթոյանի սկանդալային բացահայտումը Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան «Քաղպայմանագիրը» նոր սահմանափակում է մոգոնում ԶԼՄ-ների համար Ձեռք բեր սմարթֆոն, ստացիր նաև սմարթ ժամացույց. Team-ի գարնանային ակցիան Շտապ օգնության բոլոր կանչերը դարձնելու ենք անվճար․ Հրայր ԿամենդատյանԻրանի կառավարման համակարգը ամուր է, որովհետև աշխատում է ակն ընդ ական, ատամն ընդ ատաման, իսկ մերը մկան ծակը մտնող էր. Արշակ Կարապետյան44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը պարտվեց Ադրբեջանին, քանի որ չուներ պետական, ռազմական կառավարման համակարգ. Արշակ Կարապետյան«Համահայկական ճակատ» շարժման անդամները շնորհավորել են Սպարապետի ծնունդը Սև արկղով բողոքի ակցիա ՀՀ կառավարության դիմացՏոկունություն և խաղաղություն ենք ցանկանում մեր բարեկամ ժողովրդին, երկնային հանգիստ՝ բոլոր նահատակներին. Ավետիք ՉալաբյանԳարնանային տոներին ընդառաջ Ucom-ը Unity փաթեթները ներկայացնում է հատուկ պայմաններով Ընտրություններից առաջ թոշակ բարձրացնելով` փորձում են ստանալ թոշակառուների քվեն․ Դավիթ Հակոբյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամները հարգանքի տուրք են մատուցել զոհված իրանցիների հիշատակին Բերքի երաշխավորված մթերում գյուղերում. ի՞նչ է առաջարկում այս տնտեսական ծրագիրը. Լևոն ՍարգիսովՄոսկվայի պետական համալսարանի գիտնականները հայտնաբերել են մի բաղադրիչ, որը երկարացնում է պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը։
Իրավունք

Դատական օրենսգրքի փոփոխությունների առկա խմբագրումը չի քննարկվել դատավորների հետ, չեն հայցվել մասնագիտական համայնքների դիրքորոշումները

Դատավորների համայնքը Դատական օրենսգրքի փոփոխությունների վերջնական խմբագրության մասին փաստացի տեղեկացել է հիմնականում Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներից։

Օրենսգրքի` Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին (այսուհետ՝ նաև հանձնաժողով) վերաբերող փոփոխությունների քննարկվող նախագիծը պարունակում է դատավորների անկախության նկատմամբ ոտնձգության էական ռիսկեր Սահմանադրության և միջազգային լավագույն փորձի ստանդարտների տեսանկյունից և չի ապահովում Վենետիկի հանձնաժողովի (CDL-AD(2023)045 և CDL-AD(2024)031) կողմից սահմանված անկախության համար անհրաժեշտ պաշտպանական մեխանիզմների պահպանումը։

Այսպես`

  1. Դատավորների անկախությունը՝ գերակա արժեք.

Վենետիկի հանձնաժողովը հստակ ու հետևողականորեն շեշտել է, որ դատական օրենսգրքի փոփոխությունների առաջնահերթ նպատակն է պաշտպանել դատական անկախությունը, իսկ «դատական կորպորատիվիզմի» վերաբերյալ ցանկացած ենթադրյալ մտահոգություն կամ պատճառաբանություն չի կարող գերակա լինել դատավորների անկախությունը պահպանող երաշխիքների նկատմամբ պետության ունեցած պոզիտիվ պարտականության համատեքստում:

Առաջարկվող փոփոխությունները թույլ են տալիս կարգապահական վարույթներ հարուցել միայն դատավոր չհանդիսացող  անդամների մասնակցությամբ, ինչը հակասում է Հանձնաժողովի կողմից ավելի վաղ սահմանված՝ առաջարկվող ստանդարտներին և մեխանիզմներին, որոնք ապահովում են երկկողմ կամ միաժամանակյա մասնակցություն (դատավոր և ոչ դատավոր անդամներ) (venice.coe.int): Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման նման ցածր շեմի սահմանումն ու դրա կիրառումն ինքնին սահմանափակելու են վերջիններիս  արտաքին անկախության երաշխիքները` ավելացնելով արտաքին ազդեցության միջամտության հնարավորությունները:

  1. Արդարադատության նախարարի լիազորությունների պահպանման և Հանձնաժողովի ոչ դատավոր անդամների լիազորությունների ընդլայնման համատեղելիության հարցը.

Գործադիրի լիազորությունը կարգապահական վարույթներ հարուցելու մասին. Վենետիկի հանձնաժողովը դիտարկում է նախարարի լիազորությունը որպես անցումային և պայմանական, ընդունելի միայն այն դեպքում, երբ դատական համակարգի ներսում` հանձնաժողովում,  չկան բավարար ներքին հակակշիռներ: Հետևաբար, այն պայմաններում, երբ Հանձնաժողովի կազմը փոփոխվում է ի նպաստ ոչ դատավոր անդամների` դատավորների ազդեցությունը կամ ներգրավվածությունը նվազեցնելու (<<դատավորների կորպորատիվիզմը>> չեզոքացնելու) նպատակով, ապա բալանսավորված մոտեցման դեպքում գործադիրի` կարգապահական վարույթներ հարուցելու լիազորությունը ևս պետք է բացառվի կամ սահմանափակվի. հակառակ դեպքում կխախտվի Սահմանադրության հաշվառմամբ` Վենետիկի հանձնաժողովի առաջարկած բալանսը` ի վնաս դատավորների անկախությանը:

  1. Անձի վիճակը վատթարացնող օրենքի հետադարձության խնդիրը.

Դատավորների միությունը սահմանադրականության տեսանկյունից խիստ մտահոգիչ է համարում նաև ոչ դատավոր անդամների մասով օրենքին հետադարձություն տալը, ինչը վտանգում է իրավական որոշակիության սկզբունքը։ Առավել մտահոգիչ է այն, որ օրենսդրական փոփոխությունների փաթեթում այն ի սկզբանե նախատեսված չի եղել և այդ մոտեցումը ձևավորվել է հետագա քննարկումների արդյունքում։

Փաստացի, դատավորների ինքնակառավարման մարմնի` ընդհանուր ժողովի կողմից ընտրված ոչ դատավոր անդամները զրկվելու են իրենց օրինական ակնկալիքից. նրանց վրա կիրառվելու են այնպիսի սահմանափակումներ, որոնք նախատեսված չեն եղել ընտրության պահին, ինչը ևս խիստ խնդրահարույց է։

Հարկ է նշել նաև, որ փոփոխությունների առկա խմբագրումը չի քննարկվել դատավորների հետ, չեն հայցվել մասնագիտական համայնքների դիրքորոշումները, հետևաբար առաջարկում ենք նշված փաթեթի ընդունումը հետաձգել` ներգրավելով մասնագիտական լայն շրջանակների և/կամ դիմել  Վենետիկի հանձնաժողովին վերջին խմբագրության մասին դիրքորոշում ստանալու համար:

Օրենքի ընդունման պայմաններում  ցածր շեմի ու երաշխիքների բացակայությամբ հարուցված կարգապահական վարույթները խոցելի են լինելու օրինականության համատեքստում:

Դատավորների միությունը ձեռնարկելու է նաև միջոցներ միջազգային հեղինակավոր գործընկերների` այդ թվում նաև Վենետիկի հանձնաժողովի կարծիքը վերջին խմբագրության կապակցությամբ  ստանալու նպատակով:

ՀՀ դատավորների միություն