ԱԺ-ն մերժեց քաղբանտարկյալների մասին հայտարարությունը
Ազգային ժողովը լիագումար նիստում չի քննարկելու Հայաստանում քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած հայտարարության նախագիծը։ Օրինագիծը մերժել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ 52 դեմ ձայներով։ Նախագիծը ստացել է ընդամենը 21 կողմ ձայն։
Ավելի վաղ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը, որտեղ կրկին մեծամասնություն են կազմում ՔՊ ներկայացուցիչները, բացասական եզրակացություն էր ներկայացրել այս հայտարարության նախագծի վերաբերյալ։ «Քաղպայմանագիրը» ընդդիմության ներկայացրած ցանկացած հայտարարության նախագիծ, որը վերաբերում է Արցախին, քաղբանտարկյալներին կամ Ադրբեջանի հետ հարաբերություններին, մերժում է առանց քննարկման՝ պոպուլիստական ձևակերպումներով ընդդիմությանը տարբեր անհեթեթ մեղադրանքներ ներկայացնելով։ Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի որևէ հայտարարության նախագծի անգամ քննարկում խորհրդարան չհասնի։
Ավելին՝ ՔՊ-ն, հատկապես ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցից և ստացած բավականին լուրջ աջակցությունից հետո, որոշել է շատ ավելի կոշտ վերաբերվել ընդդիմությանն ու քաղբանտարկյալներին։ Մինչ երեկ ընդդիմության ներկայացուցիչները նախագահական նստավայրի առաջ կոչեր էին հնչեցնում ԱՄՆ փոխնախագահին, վերջինս շենքի ներսում Փաշինյանին բառացի աջակցություն է ցուցաբերել խորհրդարանական ընտրություններից առաջ։ Սա վկայում է, որ Արևմուտքը ամեն ինչ անելու է՝ պարտադրելու Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը։
Սոնա Գալստյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի