Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նոր ակցիա Երևան Մոլում՝ մարտի 8-ին ընդառաջ․ Idram&IDBank Որոշումը լրիվ նախընտրական կաշառք է, բայց որի համար փող չկա․ Հրայր ԿամենդատյանՊետական մարմինները պետք է լինեն անկախ և չենթարկվեն օրվա իշխանություններին․ Արմեն ՄանվելյանՓակվող դպրոցների շուրջ մեր արդար աղմուկը ցավեցրել է վարչախմբին. Մենուա ՍողոմոնյանUBPay-ը և MoneyTO-ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա Փաշինյանի կեղծ խաղաղությունը և հակառուսական դրսևորումներըԹաթոյանի սկանդալային բացահայտումը Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան «Քաղպայմանագիրը» նոր սահմանափակում է մոգոնում ԶԼՄ-ների համար Ձեռք բեր սմարթֆոն, ստացիր նաև սմարթ ժամացույց. Team-ի գարնանային ակցիան Շտապ օգնության բոլոր կանչերը դարձնելու ենք անվճար․ Հրայր ԿամենդատյանԻրանի կառավարման համակարգը ամուր է, որովհետև աշխատում է ակն ընդ ական, ատամն ընդ ատաման, իսկ մերը մկան ծակը մտնող էր. Արշակ Կարապետյան44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը պարտվեց Ադրբեջանին, քանի որ չուներ պետական, ռազմական կառավարման համակարգ. Արշակ Կարապետյան«Համահայկական ճակատ» շարժման անդամները շնորհավորել են Սպարապետի ծնունդը Սև արկղով բողոքի ակցիա ՀՀ կառավարության դիմացՏոկունություն և խաղաղություն ենք ցանկանում մեր բարեկամ ժողովրդին, երկնային հանգիստ՝ բոլոր նահատակներին. Ավետիք ՉալաբյանԳարնանային տոներին ընդառաջ Ucom-ը Unity փաթեթները ներկայացնում է հատուկ պայմաններով Ընտրություններից առաջ թոշակ բարձրացնելով` փորձում են ստանալ թոշակառուների քվեն․ Դավիթ Հակոբյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամները հարգանքի տուրք են մատուցել զոհված իրանցիների հիշատակին Բերքի երաշխավորված մթերում գյուղերում. ի՞նչ է առաջարկում այս տնտեսական ծրագիրը. Լևոն Սարգիսով
Իրավունք

Կանադան մտադիր Է 10 հազար Բրաունինգի ատրճանակ փոխանցել Ուկրաինային․ Ottawa Citizen

Կանադայի իշխանությունները չեն ուտիլիզացնում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների «Բրաունինգ» (Browning Hi-Power) տեսակի մնացած ատրճանակները, քանի որ կարող են դրանք մատակարարել Ուկրաինային։ Օտտավան դեռ պատասխան չի ստացել Կիևից՝ արդյոք դրանք անհրաժեշտ են Ուկրաինայի զինված ուժերին, թե ոչ։ Այս մասին հայտնել է Ottawa Citizen թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տեղեկություններով՝ Կանադայի իշխանությունները դեռ 2022 թվականին որոշում էին կայացրել ուտիլիզացնել մոտ 11 հազար հնացած ատրճանակ, սակայն երկու տարի անց որոշել են 10,5 հազար միավոր զենք ուղարկել Ուկրաինա։ Այնուամենայնիվ, թերթի զրուցակիցների տվյալներով, մատակարարումները մինչ օրս չեն սկսվել, քանի որ Օտտավան դեռ սպասում է հաստատմանն այն մասին, որ Կիևին անհրաժեշտ են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ատրճանակները։

Browning Hi-Power ատրճանակի արտադրությունը սկսվել է դեռևս 1935 թվականին։ Ողջ ժամանակահատվածում արտադրվել է ավելի քան 1 միլիոն միավոր։ Կանադայի իշխանությունները սկսել են ուտիլիզացնել հնացած ատրճանակները 2022 թվականից հետո, երբ երկրի պաշտպանության նախարարությունը սկսել է գնել զենքի նոր մոդելներ։ Գերատեսչությունը հավաստիացրել է, որ ուտիլիզացիայից կխուսափեն միայն մի քանի հարյուր օրինակներ, որոնք կփոխանցվեն թանգարաններին։

Ընդհանուր առմամբ, 2022 թվականի փետրվարից ի վեր Օտտավան Կիևին է փոխանցել ավելի քան 4,5 միլիարդ կանադական դոլարի (3,2 միլիարդ ԱՄՆ դոլար) ռազմական օգնություն։ Կանադան նաև մասնակցում է Ուկրաինայի համար ԱՄՆ-ից սպառազինությունների գնման PURL ծրագրին։