Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 12-ին

18 արդարների գործով առանցքային կարևորության փուլ է` պաշտպանները ներկայացնում են հետազոտման ենթակա ապացույցների ծավալը:

Հետաքրքիր մանրամասներ են պարզվում.

 -  Կա'մ ԱԱԾ-ում պայծառատեսներ ու ժամանակի մեքենա ունեցողներ են աշխատում, կա'մ Երևան քաղաքի ԸԻ քրեական դատարանը հետին ամսաթվով թույլտվություններ է տալիս օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու համար, որովհետև տվել են այնպիսի տվյալներ, որոնց մասին պարզ էր դառնալու մեկ ամիս անց:

 - Պաշտպան Խուդոյանը դատարանին միջնորդեց որպես վկա հրավիրել և հարցաքննել ՀՀ Քննչական Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին:

Նրանք կատարել են հրապարակային հայտարարություններ, որոնց վերաբերյալ տվյալներ քրեական վարույթում առկա չեն:

Պետք է հասկանալ` այդ տվյալներն ինչպես են ձեռք բերվել, արդյոք եղել են օբյեկտիվ իրականության մեջ: Եվ եթե եղել են, ապա ինչու չեն ներառվել վարույթում:

 -  Գործի մեջ առկա են բազմաթիվ գաղտնալսումներ, որոնցում մեղադրյալները հորդորում են տարբեր անձանց և խմբերի ՉԿԱՏԱՐԵԼ որևէ հակաօրինական արարք, խաղաղ անհնազանդությամբ հայտնել անհամաձայնություն ներկա իշխանությունների գործունեությանը:

Այսինքն` և' ԱԱԾ-ն, հետագայում նաև Քննչական Կոմիտեն, արդեն նաև Դատախազությունը փայլուն տեղյակ է, որ Բագրատ Սրբազանն ու իր հետ մեղադրվողները հակաօրինական արարք չեն կատարել կամ պլանավորել, սակայն ստիպված կամ հոժարակամ իրենք են կատարել ու կատարում օրենքի խախտում` անմեղ մարդկանց դեմ քրեական կեղծ գործ սարքելով:

Գալիք նիստին պաշտպանական կողմը կշարունակի ներկայացնել իր` հետազոտման ենթակա ապացույցների ծավալը, ինչպես նաև կքննվի քաղակտիվիստ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոփոխելու հարցը:

18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 12-ին, ժամը 15:00-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1):