Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը

Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսին։ Լինելով ոլորտի ամենախոշոր հարթակներից մեկը՝ «Gulfood» ցուցահանդեսն այս տարի մեկ հարկի տակ էր միավորել ավելի քան 120 երկրի ազգային տաղավարներ։ Հայկական Fun Fruit-ը  սեփական տաղավարում ներկայացել է իր արտադրած արևահամ տանձի ու խնձորի տեսակներով։ 

Fun Fruit ընկերության նախագահ Վահագն Բադալյանը նշել է. «2021 թվականից ի վեր Fun Fruit ընկերությունն Արագածավան համայնքում հիմնել է  300 հեկտարից ավելի ինտենսիվ այգիներ՝ տանձի, տափակ դեղձի, խնձորի, կեռասի, ծիրանի: Մենք այստեղ՝ «Gulfood»-ում, մասնակցում ենք սեփական տաղավարով, որպեսզի ընդլայնենք մեր ներկայությունն Արաբական Միացյալ Էմիրություններում և շրջակա երկրներում: Շուկայում գործունեություն ենք ծավալում արդեն երկու տարիՄենք ունենք սեփական 10-ից ավելի բեռնատար մեքենաներ, որով կազմակերպում ենք բեռնափոխադրումները Հայաստանից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ»։ 

Fun Fruit-ն արդեն երկրորդ անգամ է մասնակցում «Gulfood»-ի կողմից կազմակերպված միջոցառմանը։ Ցուցահանդեսի մասնակիցները մեծ հետաքրքրությամբ համտեսել են  հայկական արևահամ մրգերը՝ առաջարկելով նոր համագործակցություններ։  Վահագն Բադալյանը նշում է՝ առաջիկայում պատրաստվում են շուկան ընդլայնել. «Նաև մենք մասնակցել ենք 2025 թվականի սեպտեմբերին Asia Fruit Logistica ցուցահանդեսին, նույնպես մեր սեփական տաղավարով, որտեղ ներկայացնում էինք հայկական, մեր սեփական արտադրության մրգերը  և փորձում էինք ընդլայնվել նաև այդ շուկաներում», - ասել է նա

«Gulfood» ցուցահանդեսը դարձավ կարևոր հարթակ՝ Fun Fruit-ի արտադրանքը ներկայացնելու, ինչպես նաև ոլորտի լավագույն մասնագետների և առաջատար արտադրողների հետ արդյունավետ կապեր հաստատելու համար: