Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը

2026-ի առաջին՝ հունվար ամսվա «Մի դրամի ուժի» կուտակած գումարը՝ 5․267․346 դրամ, ուղղվեց «Ուսումնական առաքելություն» բարեգործական կազմակերպությանը, պատերազմի մասնակիցների, նրանց ընտանիքի անդամների, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների և տեղահանված արցախցիների համար տարբեր մասնագիտական դասընթացների ապահովմանը։

«Մի դրամի ուժի» փետրվար ամսվա շահառու է ընտրվել Մաթեմիկ հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է երեխաների և երիտասարդների մաթեմատիկական մտածողության զարգացմամբ՝ կրթությունը դարձնելով ավելի հասկանալի, հետաքրքիր և կիրառելի։ Կազմակերպության հիմնական առաքելությունն է հզորացնել հայ երեխաներին՝ մաթեմատիկական դպրոցների և կամավոր ուսուցիչների աջակցությամբ, ինչպես նաև զարգացնել տրամաբանական, վերլուծական և խնդիր լուծելու հմտություններ, որոնք կարևոր են ինչպես կրթության, այնպես էլ հետագա մասնագիտական ճանապարհի ընթացքում։ 

Մաթեմիկ ՀԿ-ն իրականացնում է կրթական տարբեր ծրագրեր և նախաձեռնություններ՝ ուղղված դպրոցականների և ուսանողների գիտելիքների խորացմանը, ուսուցման որակի բարձրացմանը և ժամանակակից ուսումնական մեթոդների կիրառմանը։ Կազմակերպությունը համագործակցում է մասնագետների և կամավոր ուսուցիչների հետ՝ ստեղծելով աջակցող և ոգևորող միջավայր, որտեղ մաթեմատիկան ներկայացվում է ոչ թե որպես բարդ առարկա, այլ որպես մտածողություն ձևավորող գործիք։

«Մի դրամի ուժի» շրջանակում ստացված աջակցությունը հնարավորություն կտա Մաթեմիկ ՀԿ-ին ընդլայնել իր ծրագրերը, հասանելի դարձնելով դրանք ավելի լայն լսարանի համար և շարունակել իր առաքելությունը՝ նպաստելով կրթության զարգացմանը։

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշեց․
«Մի դրամի ուժը» մեզ համար առաջին հերթին մարդկանց միավորելու գաղափար է։ Շատ ուրախ ենք, որ փետրվար ամսվա ընթացքում կուտակված գումարը կուղղվի Մաթեմիկ ՀԿ-ին՝ աջակցելով կրթությանը և գիտելիքի զարգացմանը։ Մենք համոզված ենք, որ մաթեմատիկական մտածողության խթանումը կարևոր ներդրում է երեխաների և երիտասարդների ապագայի համար, իսկ կրթությունը շարունակում է մնալ ամենակայուն ու երկարաժամկետ արժեք ստեղծող ուղղություններից մեկը»։

Մաթեմիկ ՀԿ-ի տնօրեն Տիգրան Առուշանյանը նշում է․ ««Մի դրամի ուժի» շրջանակում ստացված աջակցությունը մեզ հնարավորություն կտա ընդլայնել մեր կրթական ծրագրերը, ներգրավել ավելի շատ շահառուների և շարունակել մեր առաքելությունը՝ մաթեմատիկան դարձնելով հասկանալի, հետաքրքիր և կիրառելի։ Ծրագրի աջակցությամբ Լոռու մարզի Վահագնի գյուղում պատրաստելու ենք մի հարթակ, որտեղ կենդանի շփում է լինելու Հայաստանի ամենապահանջված և մրցունակ մասնագետների ու մի քանի գյուղի բնակիչների միջև, ովքեր բացի իրենց մասնագիտական գիտելիքներից, տեղի երեխաներին փոխանցելու են արժեհամակարգ, որի առկայության դեպքում իրենք կլինեն ավելի ճկուն, մրցունակ և հայրենասեր։ Շնորհակալ ենք Իդրամին և IDBank-ին՝ մեր կազմակերպությունը շահառու ընտրելու և կրթական նախաձեռնություններին շարունակաբար աջակցելու համար»։

Հիշեցնենք, որ «Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ