Ապօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում
Հունվարի 29-ին Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ստացել են տեղեկություն, որ Գայի փողոցի բնակիչ հայր ու որդի տանը զբաղվում են ապօրինի ձեռնարկատիրությամբ՝ արտադրում և իրացնում են մսամթերք։ Տեղեկություն կար նաև, որ որդին մոտը պահում է թմրամիջոց։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՆԳ նախարարությունից:
Նույն օրը՝ ժամը 19․30-ին, 26-ամյա որդին հայտնաբերվեց Վարդանանց փողոցում։ Նա ներկայացրեց դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ և երկու կաթուցիչ։ Նա չժխտեց, որ տանը 60-ամյա հայրը երկար ժամանակ ապխտում է մսամթերք և այն իրացնում Վանաձորի շուկայում։
Լոռու մարզային քննչական վարչությունում նույն օրը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված նախնական զննությամբ Գայի փողոցի նրանց տան նկուղում հայտնաբերվեց ապօրինի պատրաստված 159 հատ մսամթերք, նաև մսամթերք պատրաստելու հաստոցներ, գործիքներ և հումք։ Իսկ արդեն փետրվարի 4-ին նույն տեղում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին ևս 465 հատ մսամթերք, ապուխտի համար նախատեսված 77 տոպրակ և գործիքներ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։




















Այս Կուսակցության գրանցումով ես ինձ հետ չեմ տանում ո՛չ զայրույթ, ո՛չ ափսոսանք, միայն երախտագիտությու...
Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրում...
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Ադրբեջանն այլևս այն չէ, ինչ 1992-ին էր. այսօր այն ուժեղ պետություն է, որն ունակ է պաշտպանել իրեն. Ալ...
Կրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել Կարապետյան
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը
Պրեմիերա․ Սուպեր Սաքո և Սուրո-«Հասնեմ քեզ»
Կենսաթոշակը 50%-ով ավելացնելու մեր առաջարկը ռեալ է և հիմնված է հստակ հաշվարկների վրա․ Ցոլակ Ակոպյան
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Սպիտակում «Mercedes» բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին