Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Փաշինյան-եկեղեցի հակամարտությունը նոր փուլ է մտնում

Փաշինյան–եկեղեցի հակամարտությունը նոր փուլ է մտնում, իսկ Հայ առաքելական եկեղեցին, կարծես, որոշել է անցնել կոշտ դիմակայության՝ հասկանալով, որ Փաշինյանի ու նրա թիմի հետ սեթևեթանքների ժամանակաշրջանն ավարտվել է։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն երեկ Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով պարգևաբաշխության ավարտին իր հայրապետական պատգամի ժամանակ բացեիբաց ասել է, որ ՀՀ վարչապետի ձեռնարկած հակաեկեղեցական արշավն արդեն բացահայտ է․ այն խոչընդոտում է եկեղեցու առաքելությունը և լրջագույն վնաս հասցնում մեր ժողովրդի հոգևոր–եկեղեցական կյանքին։

«Մեր օրերում լրջագույն հիմնախնդիրների առջև է գտնվում մեր ժողովուրդը, տարատեսակ բռնաճնշումների է ենթարկվում և հարձակումներ է դիմագրավում մեր Սուրբ եկեղեցին։ Դատական ատյաններում, ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով, հակաօրինական ու անարդար քայլերով իշխանությունը պետական լծակների չարաշահմամբ միջամտում է ներեկեղեցական կյանքին։ Հոգևորականներ՝ սարկավագներից մինչև եպիսկոպոս, ենթարկվում են հետապնդումների ու պարտադրանքների»,– ընդգծել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Նրա խոսքով՝ վերջին ամիսներին ՀՀ իշխանությունների կողմից եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ ու հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր կյանքը։ Կաթողիկոսը նշել է, որ ստեղծված իրավիճակը բացասական հետևանքներ և լարվածություն է առաջ բերել համայնքների կյանքում, ինչին, ցավոք, նպաստել է նաև որոշ եկեղեցականների անընդունելի ընթացքը։ Երեկ ավելի վաղ էլ Հայոց Հայրապետը հաստատել էր, որ փետրվարի 16-19-ին Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում, եկեղեցու պլանները չեն փոխվել։ Իշխանությունը Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսի և արքեպիսկոպոսի՝ երկրից չբացակայելու արգելք է դրել։ Մայր Աթոռից հայտնել են, թե հոգևորականները ժողովին մասնակցելու են հեռավար, իսկ այդպիսի մասնակցությունը խնդիր չի կարող առաջացնել իրավաչափության և ընդունված որոշումների վիճարկման հարցում։ Եվ այժմ իշխանությունը, ժողովը խափանելու համար, պետք է նոր մեթոդներ մոգոնի։

Աննա Մարգարյան