Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Վենսը հայտնվել է քննադատության ներքո՝ գրառումը ջնջելու համար

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնվել է ամերիկյան քաղաքական և հանրային շրջանակների քննադատության թիրախում՝ ջնջելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու վերաբերյալ սոցցանցային գրառումը, որտեղ երկու անգամ նշել էր «Հայոց ցեղասպանություն» տերմինը։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին X-ի գրառման մեջ ասել է, որ 2022 թվականին Հայաստան այցի ժամանակ ԱՄՆ պատվիրակությունը «հստակ ու առանց ներողություն խնդրելու» խոսել է Հայոց ցեղասպանության մասին։ «Երբ ես 2022 թվականին որպես խոսնակ այցելեցի Հայաստան, մեր պատվիրակությունը կանգնած էր Ծիծեռնակաբերդում և հստակ ու առանց ներողություն խնդրելու խոսեց Հայոց ցեղասպանության մասին, որովհետև ճշմարտությունը կարևոր է։ Խորապես հիասթափեցնող է, թեև զարմանալի չէ տեսնել, թե ինչպես է փոխնախագահը ջնջում այդ ճշմարտությունն ընդունող գրառումը։ Պատմության ջնջումն անարգում է զոհերին և ամենուրեք թուլացնում մարդու իրավունքների նկատմամբ մեր հանձնառությունը», – գրել է Փելոսին։

Ինքը՝ փոխնախագահը «Զվարթնոց» օդանավակայանում հայտարարել էր, թե հարգանքից ելնելով՝ թե՛ զոհերի, թե՛ ՀՀ կառավարության նկատմամբ, ուզում էր այցելել և հարգանքի տուրք մատուցել։ Ընդ որում, նա նշել էր, որ Ադրբեջանում ևս «կարևոր վայրեր» պետք է այցելեն։ «Վաղը մենք Ադրբեջանի մի քանի կարևոր վայրեր ենք այցելելու, և երբ խոսեցինք հայերի հետ, ասացին, որ սա իրենց համար շատ կարևոր վայր է։ Նրանք խնդրեցին այցելել այդ վայրը։ Այն, ինչ տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, շատ սարսափելի մի բան է, և այս վայրը կարևոր է հայերի համար մշակութային առումով»,– ասել էր ԱՄՆ փոխնախագահը։ Նրա խոսքում չէր հնչել Ցեղասպանություն եզրույթը։

Այդ «վաղն» արդեն այսօր է, իսկ Բաքվում այցելած «կարևոր վայրը» Շեհիդների պուրակը, ուր նա այսօր է այցելել կնոջ՝ Ուշա Վենսի հետ։ «Շեհիդների պուրակում» ամփոփված են արցախյան պատերազմում զոհված ադրբեջանցի զինվորականները։ Իհարկե, ԱՄՆ պաշտոնյաների գործն է որևէ երկրում հիշատակի որևէ համալիր այցելելը, բայց Վենսի՝ Երևանում արածը ջուրը գցեց մինչ այդ նրա արած բոլոր հայտարարությունները։ 

Սոնա Գալստյան