Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին մամուլում և սոցիալական հարթակներում ակտիվորեն քննարկվում է, թե առաջիկա ընտրություններին որ քաղաքական ուժի հետ է պատրաստվում մասնակցել «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Շրջանառվում են տարբեր վարկածներ՝ սկսած արդեն ձևավորված նախընտրական դաշինքներից մինչև հնարավոր թեկնածուների անուններ։

«Փաստ» թերթի հետ զրույցում «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մեսրոպ Առաքել յանը նշել է, որ վերջին օրերին տարածվող մի շարք տեղեկություններ՝ կուսակցության կողմից իբր ձևավորված նախընտրական դաշինքների, այդ դաշինքներում Մանե Թանդիլ յանի՝ առաջին կին թեկնածու լինելու և այլ հարցերի վերաբերյալ, իրական հիմք չունեն։ Նրա խոսքով, կուսակցությունն ունի տարբեր քաղաքական դերակատարների հետ աշխատանքային և գործընկերային հարաբերություններ, սակայն ընտրություններին համատեղ մասնակցելու վերաբերյալ որևէ կոնկրետ պայմանավորվածություն տվյալ ուղղությամբ երբևէ չի քննարկվել։

Միևնույն ժամանակ, «Փաստի» տեղեկություններով, «Ապրելու երկիր» կուսակցությունը տևական ժամանակ է՝ քննարկումների մեջ է գտնվում մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հետ՝ ընտրություններին համատեղ մասնակցելու հնարավոր օրակարգի շուրջ։

Մեսրոպ Առաքել յանը հաստատել է, որ կուսակցությունը ներկայում գտնվում է ակտիվ բանակցությունների փուլում մի շարք քաղաքական և հանրային գործիչների հետ։ Նրա խոսքով, «Ապրելու երկիրը» նպատակ ունի ընտրություններին մասնակցել հնարավորինս լայն ձևաչափով դաշինքով՝ համախմբելով այն ուժերին ու անհատներին, որոնք կիսում են նույն արժեքային համակարգն ու քաղաքական մոտեցումները։ Կուսակցության ղեկավարի խոսքերով, այս փուլում քննարկումները շարունակվում են, և վերջնական որոշումների մասին կհայտարարվի միայն դրանց ավարտից և համապատասխան ձևաչափերի վերջնական ձևավորումից հետո։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում