Միայն Սամվել Կարապետյանի ձեռքերում է, որ եկեղեցին կլինի ապահով, իսկ Բաքվի պատանդները կվերադարձվեն. Ռոբերտ Ամստերդամ
Միայն Սամվել Կարապետյանի ձեռքերում է, որ եկեղեցին կլինի ապահով, իսկ Բաքվի պատանդները կվերադարձվեն: Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ ասել է Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը:
«Ես տեսել եմ, թե ինչպես է Սամվել Կարապետյանը առանձնացվել իր ընտանիքից՝ բանտային պայմաններում՝ անարդար և անհիմն քաղաքական մի գործչի կողմից, ով գործում է վախի ու թուլության շարժառիթներով: Բոլորս ենք դժվարությունների բախվում և մեր արժեքը կախված է նրանից, թե ինչպես մեզ կպահենք այդ ծանր ժամանակների ընթացքում:
Այս մեծ հայրենասեր անձի անունից խոսելը ես համարում եմ մեծ պատիվ ու արտոնություն: Նա մարդ է, ով կառաջնորդի հայերին, որպեսզի հարգեն իրենց կրոնը, մշակույթն ու պատմությունը, մարդ է, ով հասկանում է, որ խաղաղությունը չի նշանակում հանձնվել:
Որպես հայ անձնավորություն՝ հասկանում է, որ ապագայի որևէ ծրագիր կամ ապագայի շահ մեկ օրով անգամ չի հիմնավորում քրիստոնյաների ապօրինի ազատազրկումը: Ես կուզեի իմանալ, թե ինչու այդ մարդկանց լուսանկարները ամենուր տեղադրված չեն, ինչու այսօր Երևանում կան քրիստոնյա նահատակներ, ինչու այստեղ չէ Սամվել Կարապետյանը: Նրա հանցանքը Աստծո և Քրիստոսի պաշտպան լինելն է:
Բաքվում՝ ռազմական դատարանի կողմից անօրինական մարդասիրական իրավունքների խախտմամբ դատավարության ենթարկված մարդկանց համար բոլոր սարերը պետք է շուռ տրվեն, ու նրանք վերադարձվեն իրենց երկիր: Մենք պարտավոր ենք նրանց մասին խոսել ամեն օր, ինչ իրավունք ունենք մոռանալու նրանց զոհողությունը»,- նշել է նա:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի