Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Ինչպե՞ս մոլորեցնել միջազգային գործընկերներին. Համառոտ ձեռնարկ Փաշինյանից

Հայաստանը մտադիր է Ռուսաստանի հետ բարեկամական տրամաբանության մեջ լուծել ռուսական կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու հարցը․ նախօրեին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը, սակայն, չի հստակեցրել՝ խոսքը երկաթուղու միայն Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները ռուսական կառավարումից հետ վերցնելու մասին է, որի մասին ավելի վաղ արդեն ակնարկել էր, թե՞ առհասարակ երկաթուղու կոնցեսիոն պայմանագիրը խզելու։ Հայաստանն, ըստ Նիկոլ Փաշինյանի, կորցնում է մրցակցային առավելությունը, ուստի ստիպված է լուծում գտնել։

«Միջազգային կոնտեքստում շատ կարևոր է, թե ինչպես է շահագործվելու այդ երկաթուղին… Այն փաստի բերումով, որ մեր երկաթուղին, որը մեր սեփականությունն է, գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո, մենք զգում ենք, որ այստեղ կորցնում ենք մեր մրցակցային առավելությունը»։ Փաշինյանը ընդգծել է, որ միջազգային լարված իրավիճակում ռուսական կառավարման փաստը օգտագործվում է Հայաստանով անցնող երթուղին ոչ շահավետ ներկայացնելու համար։ «Միջազգային մամուլն ու փորձագիտական հանրույթը վերլուծելով՝ հասկանում ենք, որ հիմնական խնդիրը սա է… Ստացվում է, որ մենք գնում ենք խաղաղության, բայց հակառակը՝ մեր շահերը հայտնվում են փակուղու մեջ»։

Թե որն է լինելու այդ լուծումը, Փաշինյանը փակագծեր չի բացել՝ միայն ասել է, որ հարցը քննարկվել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ։ Իսկ արդեն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի ատոմային էներգետիկայի ապագային և Մեծամորի ատոմակայանի փակման թեմային։

ԱՄՆ փոխնախագահը Երևանում՝ համապատասխան համաձայնագիր ստորագրելով, բացեիբաց խոսել էր մոդուլային ատոմակայաններ Հայաստան մատակարարելու մասին, մինչդեռ խորհրդարանում Փաշինյանը շարունակում էր պնդել, թե նոր ատոմակայանի հարցը դեռ քննարկվում է «մի քանի գործընկերների հետ՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Հարավային Կորեա և Չինաստան»։

Թե՛ երկաթուղու, թե՛ ատոմակայանի մասով ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունը փորձում է մոլորեցնել միջազգային գործընկերներին և, առաջին հերթին, Ռուսաստանին։ Իսկ դա, ի վերջո, կարող է ծանր հետևանքներ ունենալ։

Մանե Կիրակոսյան