Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Վիդեո

Մնացել է 115 օր, երբ Հայաստանը կունենա նոր ղեկավար. Սամվել Կարապետյանի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ և համախոհներ,

2025 թվականի հուլիսի 4-ին, երբ դեռ մեկ ամիսը կալանքիս չէր լրացել, դիմեցի ձեզ ու ասացի իմ նախաձեռնության մասին, որն այսօր իրականություն է դառնում։ Այդ օրը միասին որոշեցինք, որ միասնական մեկ բռունցք դառնալով՝ մտնում ենք քաղաքական պայքարի մեջ: Հանուն մեր հայրենիքի լավ ապագայի։ Ինձ կալանավորելով, կալանքի տակ պահելով՝ փոքրիկ խմբակը կարծում էր, որ կլռեցնեն, կմեկուսացնեն ոչ միայն ինձ, այլ Հայաստանի ձայնը, մեր ժողովրդի ձայնը, մեր քաղաքացու ձայնը, ձեր բոլորի ձայնը։ Բայց նրանք հերթական անգամ սխալվեցին ու ձախողեցին։

Հիմա մեր ձայնն ավելի բարձր է հնչում։ Հիմա մենք ձեզ հետ ավելի ուժեղ ենք, քան երբևէ։

Այսօր ևս մեկ անգամ հաստատում ենք, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը վերջնականապես փոխվել է ու փոքրիկ խմբակն արդեն ուժ չունի իր թուլացած դիրքերը վերականգնելու համար։ Ժողովուրդը դժգոհ է իշխանություններից, հասարակության մեծ մասը վերջնականապես հիասթափված է, քանի որ իշխանությունը ձախողել է ամեն ինչ՝ արտաքին քաղաքականությունը, ներքին քաղաքականությունը, սոցիալական ոլորտը։ Տնտեսության վիճակը կարելի է բնորոշել մեկ նախադասությամբ՝ աղքատ ենք ու խրված պարտքերի մեջ։

Մեր երկրին ամեն տեսակի արհավիրք, դժբախտություն ու թուլություն բերածները վերջին շրջանում միայն խոստանում են ու խուսում են մի բանից՝ թույլ խաղաղությունից։ Խաղաղությունն առանց ուժեղ պետության կոչվում է «հանձնվել»։ Նրանք հանրությանը մոլորեցնում են, թե իբր ուժեղ բանակ ունենալը համարժեք է պատերազմի։ Սա հերթական սուտն է՝ հանրությանը վախեցնելու համար։ Մենք ուզում ենք խաղաղություն, ուզում ենք ՈՒԺԵ՛Ղ և արժանապատիվ խաղաղություն։ Աշխարհում ոչ մի երկիր չի կարող իրական խաղաղության մասին բանակցել՝ խաղաղություն աղերսելով։ Մենք կուժեղացնենք մեր բանակն ու պաշտպանությունը՝ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, ժամանակակից պաշտպանության ծրագրի մշակմամբ և դրա ներդրմամբ։ Որովհետև ուժեղ խաղաղությունը պահանջում է ուժեղ ու ժամանակակից բանակ։

Մենք մեր Հայրենակիցներին առաջարկվելիք ծրագրում չենք խաբելու, որ պաշտոն ստանանք ու առաջին որոշմամբ պարգևավճարներ սահմանենք: Չի կարելի դատարկել պետական բյուջեն ու լցնել սեփական գրպանները, այլ պետք է անել ճիշտ հակառակը: Մի առիթով հայտարարել էի նույնիսկ՝ մեր սեփական գրպանների հաշվին պարտավոր ենք հարստացնել մեր երկիրը:

Մեր առաջարկելիք ծրագիրը ամենաիրատեսականն ու լավագույնն է լինելու ու լայն ճանապարհ է բացելու դեպի ուժեղ Հայաստան։ Մեր մեծ թիմը և ես անձամբ` աշխատում ենք ոչ թե երկրի տնտեսության դանդաղ վերակենդանացման, սոցիալական իրավիճակի որոշակի բարելավման, այսինքն «յոլա գնալու» ռեժիմին վերադառնալու համար, այլ որպեսզի հստակ ու արագ քայլերով տանենք Հայաստանը սրընթաց զարգացման, իսկ մարդկանց՝ դեպի տեսանելի բարեկեցություն: Բարեկեցություն, որտեղ մարդիկ արժանապատիվ աշխատանքով վաստակում են արժանապատիվ աշխատավարձ:

Շուտով հետևողականորեն կպատմենք Ձեզ մեր բոլոր ծրագրերի մասին, որոնք բացառիկ են Հայաստանի համար ու թույլ կտան արագորեն լուծել մեր ժողովրդի կենսամակարադակի բարձրացման գլխավոր խնդիրը։

Մենք ուզում ենք Հայաստանը դարձնել արժանապատիվ ապրելու և արժանապատվորեն աշխատելու, վարձատրվելու երանելի տուն, այլ ոչ թե խեղճ օթևան, որտեղից ուզում են փախչել։

Ինձ հարցնում են՝ այս վիճակում ինչու՞ որոշեցի մտնել քաղաքականություն։

Ես ծնվել եմ Հայաստանում, ես գիտեմ մեր քաղաքում և գյուղում ապրելու դժվարություններն ու քաղցրությունը։ Ես չեմ կարող անտարբեր նստել ու հանգիստ նայել, թե ինչպես են իմ Հայրենիքը տանում աղետի ու կործանման։ Ես ստեղծող մարդ եմ։ Իմ կյանքի ընթացքում տասնյակ երկրներում հազարավոր բարիքներ եմ ստեղծել՝ շենքեր, գործարաններ, աշխատատեղեր, հիվանդանոցներ, դպրոցներ։ Բարի համբավս թույլ է տվել բազմաթիվ գործարար կապեր ստեղծել աշխարհով մեկ:

Ու իմ ստեղծելու այդ ներուժն այսուհետ պետք է ամբողջ ուժով ծառայեցնեմ Հայաստանին ու մեր ժողովրդին։

Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ և համախոհներ,

Մնացել է ընդամենը 115 օր` մինչև այն օրը, երբ Հայաստանը կունենա նոր սկիզբ, կբացվի նոր դարաշրջան, և մեր՝ Ուժեղ Հայաստանը, կլինի բոլորիս իրականությունը։ Հայաստան, որտեղ մեր Սփյուռքը, դրսում ապրող մեր քույրերն ու եղբայները կրկին կզգան իրենց Հայաստանում, ինչպես իրենց ամենալավ ու ամենապահով տանը։ Մեզ համար առաջնահերթություն է լինելու ոչ թե Սփյուռքից նվիրատվությունները, այլ Հայաստանի հետ իրական էմոցիոնալ կապը:

Հայաստան, որը կունենա պրոֆեսիոնալ, անկախ ու խելացի դիվանագիտություն։ Պետություն, որը կխոսի բոլոր հարևանների ու կաշխատի բոլոր գերտերությունների հետ, բոլորի հետ։

Մեր դիվանագիտական հարաբերությունների հենքը պետք է լինի մեր երկրի առջև առկա մարտահրավերները խաղաղ ու պրոֆեսիոնալ կերպով լուծելը, այլ ոչ թե աշխարհաքաղաքական խարդավանքների մեջ մտնելը:

Ընդամենը 115 օրից բոլորը կտեսնեն, որ ուժեղ Հայաստանը ոչ միայն կուսակցության անուն է։ Սա խոստում է, որն այսօր տալիս ենք Հայաստանի ողջ ժողովրդին ու ողջ հայությանը, իսկ վաղը դարձնելու ենք իրականություն։

Ընտրությունը բոլորիս առջև հստակ է. թույլ առաջնորդությու՞ն, թե՞ ուժեղ առաջնորդություն, բաժանո՞ւմ, թե՞ համախմբում, ինքնիշխանության շարունակական զիջում, թե ինքնիշխանության ամրապնդում, նվաստացում, թե արժանապատվություն, հուսահատությու՞ն, թե՞ ՀՈՒՅՍ․․․

Ուժեղ Հայաստանի կառուցումը հենց նաև ՀՈՒՅՍԻ մասին է։

Լավ իմացեք՝ Հայաստանի նոր, խաղաղ, ապահով ու բարեկեցիկ կյանքի կառուցումը սկսելու ենք ընտրությունների հենց հաջորդ օրվանից` հունիսի 8-ից։

Մեր վճռական, համառ ու չհանձնվող մեծ թիմի հետ միասին չենք կորցնելու ոչ մի օր ուժեղ Հայաստան կառուցելու ճանապարհին։ Ու վստահ եղեք՝ անպայման հաջողելու ենք։

Մեր ձևով՝ դեպի Ուժեղ Հայաստան։